Գլխավոր էջ Նորություններ ԿԺԴՀ-ում կորոնավիրուսով վարկաման 18 հազար դեպք է հաստատվել

ԿԺԴՀ-ում կորոնավիրուսով վարկաման 18 հազար դեպք է հաստատվել

570
0

ԿԺԴՀ-ում COVID-19-ով հիվանդանալու ավելի քան 18 հազար դեպք Է հաստատվել: Մայիսի 13-ին այդ մասին հայտնել Է Yonhap գործակալությունը՝ վկայակոչելով Կորեայի կենտրոնական հեռագրական գործակալությունը (ԿԿՀԳ), տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Գործակալության տվյալներով՝ ԿԺԴՀ-ում կորոնավիրուսով վարակման հետեւանքով մահացել Է վեց հիվանդ:

Մայիսի 12-ին Կորեայի կենտրոնական հեռագրական գործակալությունը հաղորդել Է, որ Ժողովրդական Հանրապետության տարածքում հայտնաբերվել Է «օմիկրոն» շտամի BA.2 ենթատիպը, որը նաեւ հայտնի Է որպես «սթելս-օմիրկրոն»: Այդ առանչությամբ հրավիրվել Է Կորեայի Աշխատանքային կուսակցության Կենտկոմի Քաղբյուրոյի նիստ, որտեղ ներկա Է եղել Կիմ Չեն Ունը: Ժողովրդական Հանրապետության ղեկավարը ցուցում Է տվել լոկդաուն սահմանել երկրի բոլոր քաղաքներում եւ գավառներում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ