Գլխավոր էջ Գլխավոր ԾԱՓ-ԾԱՓԻԿ․ ինչի՞ պատվին, 10 հազարից ավելի զոհերի՞

ԾԱՓ-ԾԱՓԻԿ․ ինչի՞ պատվին, 10 հազարից ավելի զոհերի՞

611
0

44-օրյա պատերազմում մենք կորցրեցինք շուրջ 4000 հայորդի, ըստ Նիկոլ Փաշինյանի, սույն թվականի փետրվարի 9-ի դրությամբ, զոհվածների թիվը կազմում էր 3812, 76-ը քաղաքացիական անձինք են։

Ի դեպ պատերազմից հետո մինչ այսօր կա մարմիններն ու մասունքները հուղարկավորելու խնդիր։

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը նշել էր , որ եթե հարազատները չվերցնեն նույնականացված դիերը դիահերձարաններից, դրանց հուղարկավորությունը կազմակերպելու պատասխանատվությունը կվերցնի իր վրա պետությունը:

Նրա խոսքով, դիակները չեն կարող երկար ժամանակ պահպանվել դիահերձարաններում, անգամ սառնարաններում: Այս ցավոտ հարցը լուծելու ուղղությամբ մի ամբողջ թիմ է աշխատում:

«Եթե կլինեն անձինք, ովքեր անհեռանկար ձևով կձգձգեն պրոցեսը, պետությունը իր վրա պիտի վերցնի պատասխանատվություն նաեւ հուղարկավորությունը կազմակերպելու, որովհետեւ որեւէ տեսանկյունից ճիշտ չի այդքան երկար ժամանակով պահելը», – ասել էր Անահիտ Ավանեսյանը:

Այս մասին խոսելիս միանգամից հիշում ենք մարմինների ու մասունքների նկատմամբ անփույթ վերաբերմունքը Աբովյանի դիահերձարանում։ Տեսարանը մեծ աղմուկ էր բարձրացրել, զայրույթն ու արցունքները զսպել հնարավոր չէր, երբ տեսնում ես ինչպես են պատերազմում հերոսաբար նահատակված տղաների մարմիններն ու մասունքները գետնին գցված։ Աղմուկից հետո միայն իրավիճակը շտկվեց, կառուցվեցին համապատասխան սառնարաններ։ Բայց մինչ այսօր կան մասունքներ, որոնք հողին չեն հանձնվել։

«Ցավոք, ունենք նման դեպքեր, երբ նույնականացումն ավարտվել է, անգամ մի քանի անգամ կրկնակի հետազոտությունների արդյունքներից հետո ծնողները, հարազատներն իրենց մեջ ուժ չեն գտնում տանելու և հուղարկավորելու»,-ասել էր առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։

«Նշենք, որ դեռևս կան դիեր և մասունքներ, որոնք հուղարկավորված չեն, որոնք կսպասեն այնքան, մինչև ծնողները որոշեն հուղարկավորեն»,-Medmedia.am-ի հետ զրույցում էլ նշել է ՀՀ ԱՆ քարտուղար Հռիփսիմե Խաչատրյանը։

Պատերազմի հետևանքները դեռ չվերացրած ներքաղաքական կյանքն է շարունակում անհանգիստ մնալ, ընդդիմությունը անհնազանդության ակցիաներ է իրականացնում, պայքարում իշխանությանը հեռացնելու համար, իսկ ՀՀ ԱԺ-ում պետական ապարատի ղեկավարներն ու երկրի առաջնորդը ծափահարում են․․․Եվ ինչի՞ համար, հողին չհանձնված զինվորի մասունքի՞, գետնին շպրտված զոհված զինվորի մարմնի՞, զոհերի՞, գերիների՞, թե՞ օր օրի մեծացող եռաբլուրի պատվին․․․

Միայն վերջին երկու տարին շուրջ 10 հազարից ավելի ՀՀ քաղաքացու «գլուխ կերավ», Քովիդ 19 + պատերազմ = մոտ 13 հազար զոհ․․․Եվ համավարկն ավելի շատ մարդու կյանք է խլել՝  8622․․․Ծա՞փ․․․

Ս․ Ա․

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ