Գլխավոր էջ Նորություններ Մահացածը տղամարդ է՝ մինչև 50 տարեկան. մանրամասներ

Մահացածը տղամարդ է՝ մինչև 50 տարեկան. մանրամասներ

339
0

ԵՊԲՀ աշխատակազմի ղեկավար Շուշան Դանիելյանը քիչ առաջ հայտնեց, որ Ֆրանսիայի հրապարակում տեղակայված վրաններից մեկից շտապ օգնության մեքենայով թիվ մեկ համալսարանական հիվանդանոց է տեղափոխվել անձը չպարզված քաղաքացի՝ սրտի կանգով։ «Հիվանդանոցում անմիջապես իրականացվել են անհրաժեշտ բոլոր վերակենդանացման գործողությունները, սակայն, ցավոք, բուժաշխատողների բոլոր ջանքերը եղան ապարդյուն, և գրանցվեց կենսաբանական մահ»,- նշվում է Դանիելյանի հրապարակման մեջ։

ArmDaily.am-ը տեղեկացավ, որ մահացողը մինչև հիսուն տարեկան տղամարդ է, ինքնությունը դեռ պարզ չէ։ Կապ են հաստատել Ֆրանսիայի հրապարակում գտնվող «Հայրենիք» կուսակցության քաղխորհրդի անդամ Արսեն Բաբայանի հետ, ով ասաց, որ իրենք մահացածի մասին որևէ տեղեկություն չունեն, չեն ճանաչում, թե ով է նա։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ