Գլխավոր էջ Նորություններ Ինչո՞ւ չկա գեթ մեկ շտապօգնության մեքենա. Ինչո՞ւ. Աշոտյան

Ինչո՞ւ չկա գեթ մեկ շտապօգնության մեքենա. Ինչո՞ւ. Աշոտյան

538
0

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը, անդրադառնալով Ֆրանսիայի հրապարակում քաղաքացիներից մեկի մահվան դեպքին, գրում է.

«Քիչ առաջ իմացանք, որ մեր պայքարին միացած քաղաքացիներից մեկի սիրտը չդիմացավ…

Խորապես ցավակցում եմ մահացածի հարազատներին, բարեկամներին, ընկերներին, բոլորիս…

ՈՒ չեմ կարող լռել:

Այս վարչախումբը Ֆրանսիայի հրապարակում տասնյակ հազարավոր քաղաքացիների դեմ կուտակել է ոստիկանություն, պարեկներ, ԱԱԾ, սադրիչներ, սակայն չի տեղադրել գեթ մեկ շտապօգնության մեքենա հարկ եղած դեպքում մարդկանց անմիջապես առաջին օգնություն ցուցաբերելու համար:

Ինչու՞ չկա գեթ մեկ շտապօգնության մեքենա: Ինչու՞:

Այդ սրիկաների համար մենք բոլորս ընդամենը զանգված ենք, և ոչ թե մարդկային կյանքեր…»։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ