Գլխավոր էջ Նորություններ Գերմանացիներին խորհուրդ են տվել սննդամթերք և դեղորայք պահեստավորել

Գերմանացիներին խորհուրդ են տվել սննդամթերք և դեղորայք պահեստավորել

529
0

Գերմանիայի ՆԳՆ ղեկավար Նենսի Ֆասերը գերմանացիներին խորհուրդ է տվել արտակարգ իրավիճակների դեպքում սննդամթերքի և դեղորայքի պաշար պատրաստել տանը:Այդ մասիննա  հայտարարություն է արել Handelsblatt թերթին տված հարցազրույցում՝ հաշվի առնելով Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակը։

 

«Եթե էլեկտրաէներգիան երկար ժամանակով անջատվի, խելամիտ կլինի ամեն դեպքում տանը սննդի պաշար ունենալ»,- ասաց նախարարը։

 

Ֆետերը նշել է, որ պետության քաղաքացիական պաշտպանության միջոցառումները պետք է ներառեն ոչ միայն տեխնիկական խնդիրները, այլեւ սննդամթերքի, դեղորայքի եւ բժշկական պարագաների պաշարները։ Նա խորհուրդ է տվել  ծանոթանալ բնակչության պաշտպանության  ցանկին, որտեղ նկարագրված է արտակարգ իրավիճակներում մեկ անձի համար անհրաժեշտ սննդի փաթեթը տասն օրվա համար։

 

Ցանկում ներառված է 20 լիտր ջուր, 3,5 կիլոգրամ հացահատիկ, հաց, մակարոնեղեն և կարտոֆիլ, 2,5 կգ միրգ և ընկույզ, 4 կգ բանջարեղեն, 2,6 լիտր կաթ և կաթնամթերք, 1,5 կգ միս, ձուկ,  և ձու,357 գրամ ճարպեր և յուղեր, այլ ապրանքներ՝ ըստ ճաշակի, օրինակ՝ մեղր կամ շոկոլադ։ Փաստաթղթում տրվում են նաև առաջարկություններ արտակարգ իրավիճակների դեպքում տանը առաջին օգնության պայուսակ հավաքելու վերաբերյալ:

 

Ավելի վաղ Գերմանիայի խոշորագույն բնակարանային ընկերության գործադիր տնօրեն Ռոլֆ Բուխը հայտարարել էր, որ չի կարող երաշխավորել իր հաճախորդներին տաք բնակարաններ հաջորդ ձմռանը: Գործարարը զգուշացրել է, որ որոշ գերմանացիներ կկանգնեն իրենց տների ջեռուցման ծախսերի զգալի աճի հետ։

 

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ