Գլխավոր էջ Նորություններ COVID-19-ը կարող է հանգեցնել հակաբիոտիկների հանդեպ կայունության աճի

COVID-19-ը կարող է հանգեցնել հակաբիոտիկների հանդեպ կայունության աճի

446
0

Ժամանակի ընթացքում մանրէները եւ այլ միկրոօրգանիզմները կարող են կայունություն ձեռք բերել հակամիկրոբային դեղամիջոցների նկատմամբ, որոնցից են հակաբիոտիկները, հակավիրուսային, հակասնկային եւ հակամակաբուծային դեղամիջոցները։ Սա կարող է տարածված վարակները պոտենցիալ առումովմահացու դարձնել, գրել է Medical News Today-ը։

2019թ. հակամիկրոբային դեղամիջոցների (AMR) նկատմամբ կայուն վարակներից աշխարհում մահացել է 1,2 մլն մարդ։ Իսկ Առողջապահության համաշխարհային կազմակերպության գնահատմամբ՝ մինչեւ 2050թ. ամեն տարի մահերի թիվն ավելանալու է 10 անգամ։

Նոր հետազոտության համաձայն, որն իրականացրել են ԱՄՆ-ում, համավարակի հետեւանքով հաճախացել են ներհիվանդանոցային AMR-վարակները համավարակից առաջ գոյություն ունեցող մակարդակի համեմատ։

Հետազոտողները ԱՄՆ 271 հիվանդանոցում համեմատել են 2019թ. հուլիսի 1-ից մինչեւ 2020թ. փետրվարի 29-ը ժամանակահատվածի AMR-վարակների հաճախակիությունը 2020թ. մարտի 1-ից մինչեւ 2021թ. հոկտեմբերի 30 ժամանակահատվածի հետ։

Հոսպիտալացումների ընդհանուր թիվն ավելացել է համավարակից առաջ գոյություն ունեցող 1 789 458-ից ավելացել է՝ հասնելով 3 729 208-ը համավարակի ժամանակ։ Ընդհանուր առմամբ, AMR մակարդակը կազմել է 3,54 100 հոսպիտալացման հաշվարկով՝ մինչեւ համավարակը, եւ 3,47 100 հոսպիտալացման հաշվարկով՝ համավարակի ժամանակ։

Բայց այս ցուցանիշը 4,92 էր այն պացիենտների շրջանում, որոնք COVID-19 առաջացնող SARS-CoV-2 վիրուսի դրական արդյունք էին ստացել։ Նրանց շրջանում, որոնց մոտ այդ արդյունքը բացասական էր, այդ ցուցանիշը 4,11 էր, իսկ թեստ չանցածների մոտ՝ 2,57։

Հետազոտողները պարզել են նաեւ, թե արդյոք պացիենտների մոտ վարակը խորացել է հիվանդանոց ընկնելուց առաջ, թե հետո։

Պարզվել է, որ AMR մակարդակը հիվանդանոցում վարակված պացիենտների (SARS-CoV-2-ի դրական թեստ ունեցողների) մոտ ամենաբարձրն էր՝ 2,18 100 հոսպիտալացման հաշվարկով։

 

Աղբյուրը` Med.news.am

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ