Գլխավոր էջ Նորություններ Ինդոնեզիայում երեք երեխա մահացել է լյարդի առեղծվածային հիվանդությունից

Ինդոնեզիայում երեք երեխա մահացել է լյարդի առեղծվածային հիվանդությունից

248
0

Ինդոնեզիայում երեք երեխա մահացել է լյարդի առեղծվածային հիվանդությունից, տեղեկացրել է CBS News-ը՝ հղում կատարելով երկրի առողջապահության նախարարությանը։

Այսպիսով, Ասիայում առեղծվածային հիվանդությունից ընդհանուր առմամբ արդեն մահացել է չորս երեխա։

Վերջին շաբաթներին սուր հեպատիտի ծանր շտամ է հայտնաբերվել մոտ 170 երեխայի մոտ 11 երկրներում, ինչն անհանգստացրել է Առողջապահության համաշխարհային կազմակերպությանը (ԱՀԿ)՝ հիվանդության «անհայտ ծագման» հետ կապված։

Ախտանշաններն են սրտխառնոցը, փսխումը, լուծը եւ որովայնի ցավերը (մինչեւ լյարդում բորբոքման նշանների հայտնվելը)։ ԱՀԿ-ն մինչ այդ հայտարարել էր մահվան մեկ դեպքի մասին։

Երեխաների մոտ նկատվել են նաեւ տենդ, դեղնություն, ցնցումներ եւ գիտակցության կորուստ, նշվել է հայտարարությունում։

«Ներկայում առողջապահության նախարարությունը պարզում է սուր հեպատիտի պատճառները՝ վիրուսների թեստեր իրականացնելով»,- նշվել է հաղորդագրությունում։

Նոր հնարավոր հիվանդությունը, որը վնասում է միայն փոքր երեխաներին (նրանց մեծ մասը մինչեւ 10 տարեկան է, եւ նրանք որեւէ հիվանդություն չեն ունեցել), անհանգստացրել է առողջապահության ոլորտի մասնագետներին, որոնք արդեն ունեն COVID-19-ի խնդիրը։

ԱՀԿ-ն հայտարարել է, որ Մեծ Բրիտանիայում, ինչպես նաեւ Իռլանդիայում եւ Նիդեռլանդներում գրանցվել է հիվանդության դեպքերի «անսպասելի եւ զգալի ավելացում» փոքր երեխաների շրջանում, որոնք հիվանդ չեն եղել։

ԱՄՆ-ում Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման կենտրոնները ուրբաթ հրապարակել են հետազոտություն Ալաբամայում կլաստերի մասին, որտեղ ինը երեխայի մոտ նույնպես հայտնաբերվել է ադենովիրուս 41 անվանմամբ ընդհանուր պաթոգենը։

Այդ պաթոգենը հայտնի է որպես երեխաների մոտ գաստրոէնտերիտի պատճառ, բայց «սովորաբար հեպատիտի պատճառ չի համարվում մնացած բոլոր հարցերում առողջ երեխաների մոտ»,- նշել են գործակալությունում։

Ադենովիրուսները սովորաբար տարածվում են սերտ անձնական կապի միջոցով, շնչուղիներով՝ կաթիլների եւ մաշկի մակերեսի միջոցով։ Գոյություն ունի ադենովիրուսների 50 տեսակ, որոնք հաճախ առաջացնում են մրսածություն, ինչպես նաեւ այլ հիվանդություններ։

Աղբյուրը` Med.news.am

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ