Գլխավոր էջ Նորություններ Պեկինը փակում է մետրոյի ավելի քան 60 կայարան COVID-19-ի բռնկման պատճառով

Պեկինը փակում է մետրոյի ավելի քան 60 կայարան COVID-19-ի բռնկման պատճառով

425
0

Պեկինի մետրոն մայիսի 4-ից դադարեցրել է 64 կայարան՝ քաղաքում շարունակվող COVID-19-ի բռնկման պատճառով։ Այս մասին ասվում է չինական Weibo սոցիալական ցանցում, չորեքշաբթի առավոտյան հաղորդվել է 44 կայարանի աշխատանքի դադարեցման մասին, իսկ կեսօրից հետո մետրոն հայտարարել է եւս 20 կայարանի փակման մասին։ Ինչպես նշվում է հայտարարության մեջ, նման որոշում է կայացվել «բռնկման կանխարգելման և վերահսկման նպատակով»։

Պեկինի մետրոն գործում է 1971 թվականից։ Նրա գործող գծերի երկարությունը 783 կմ է։ Ընդհանուր առմամբ Պեկինի մետրոյում կա 459 կայարան (այդ թվում՝ 72-ը՝ տեղափոխման հնարավորությամբ)։ Միջին հաշվով Պեկինի մետրոն օրական տեղափոխում է մոտ 12,5 միլիոն ուղևոր։

Ապրիլի 22-ից Պեկինում հայտնաբերվել է COVID-19 վարակի առնվազն 453 դեպք։

 

Թարգմանությունը` Medmedia.am-ի

Աղբյուրը` https://tass.ru/obschestvo/14542009

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ