Գլխավոր էջ Նորություններ Ինչպե՞ս է ճարպակալումն ազդում արգանդի քաղցկեղի զարգացման ռիսկի վրա

Ինչպե՞ս է ճարպակալումն ազդում արգանդի քաղցկեղի զարգացման ռիսկի վրա

238
0

Երկար տարիների ճարպակալումը գրեթե 2 անգամ մեծացնում է արգանդի քաղցկեղի առաջացման վտանգը։ Այսպիսի եզրակացության են հանգել Բրիստոլի համալսարանի գիտնականները, փոխանցում է The Guardian-ը։

Հետազոտության հեղինակները վերլուծել են Մեծ Բրիտանիայից, Ավստրալիայից, Բելգիայից, Գերմանիայից, Լեհաստանից, Շվեդիայից եւ ԱՄՆ-ից 120 000 կանանց գենետիկ նմուշները: Նրանցից մոտ 13000-ի մոտ արգանդի քաղցկեղ էր ախտորոշվել։ Մասնագետները որոշել էին ուսումնասիրել 14 մարկեր, որոնք կարող են կապված լինել այս հիվանդության զարգացման հետ։

Պարզվել է, որ դրա համար պատասխանատու է երկու հորմոն՝ ինսուլինն ու տեստոստերոնը։

Հետագայում գիտնականները նախատեսում են ուսումնասիրել ճարպակալման առաջացման մեխանիզմն այդ հորմոնների ազդեցության պատճառով։ Հետազոտությունները կօգնեն դեղամիջոցներ մշակել՝ ավելորդ քաշի հետ կապված քաղցկեղի զարգացումը վերահսկելու համար:

Աղբյուրը` Med.news.am

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ