Գլխավոր էջ Նորություններ Գիտնականներն արյան անալիզների միջոցով մաշկի քաղցկեղի հայտնաբերման միջոց են գտել

Գիտնականներն արյան անալիզների միջոցով մաշկի քաղցկեղի հայտնաբերման միջոց են գտել

376
0

Միչիգանի համալսարանի գիտնականներն արյան անալիզների միջոցով մաշկի քաղցկեղի հայտնաբերման միջոց են գտել։ Նրանց հետազոտության արդյունքները հրապարակվել են Advanced NanoBiomed Research ամսագրում։

Այսօր մաշկի քաղցկեղի ախտորոշման համար կիրառվում են մաշկի բիոպսիայի ինվազիվ մեթոդները: Գիտնականների կողմից մշակված OncoBean սարքը թույլ է տալիս արյան մեջ հայտնաբերել շրջանառվող ուռուցքային բջիջները, ինչը շատ ավելի պարզ է, քան բիոպսիան։ Այս թեստը կարող է օգտագործվել ոչ միայն մելանոմայի հայտնաբերման, այլեւ հետվիրահատական ​​շրջանում քաղցկեղային բջիջների առկայության մոնիտորինգի համար։

Ըստ գիտնականների՝ սա միկրոֆլյուիդային համակարգերի օգտագործմամբ ուռուցքային բջիջների առաջին համապարփակ վերլուծությունն է, որն իր մեջ ներառում է նաեւ ուռուցքային բջիջների քանակի եւ գեների արտահայտման փոփոխությունների հայտնաբերումը։

Աղբյուրը` Med.news.am

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ