Գլխավոր էջ Նորություններ Մրգի չարաշահումը կարող է վտանգավար լինել

Մրգի չարաշահումը կարող է վտանգավար լինել

508
0

Ֆրուկտոզայի գերդոզավորումը սպառնում է նյութափոխանակության խանգարումների զարգացմանը և բացասաբար է անդրադառնում լյարդի աշխատանքի վրա: «Գազետա ռու»-ն գրում է, որ Telegram ալիքում այդ մասին ասել է սննդաբան և թերապևտ Նատալյա Սիչևան։

Եթե մարդն ուտում է օրական մեկ խնձոր, ապա լյարդն ու ստամոքսը կարողանում են դրան դիմանալ, բայց եթե քաղցր մրգերն ուտեն մեծ քանակությամբ, օրգանների աշխատանքը կխաթարվի։ Սա կարող է հանգեցնել շաքարախտի զարգացմանը:

«Մեկ խնձորը չի սաստկացնի ինսուլինի դիմադրությունը և չի առաջացնի գիրություն, ինչպես նաև լյարդի ճարպակալում։ Բայց մեկ լիտր կոլան կամ հյութը, օրական կիլոգրամներով մրգերի և հատապտուղների անվերահսկելի օգտագործումը, կարող է հանգեցնել դրան»,-ասել է բժիշկը:

Դեղձի, տանձի, կեռասի, մանգոյի ֆրուկտոզան ավելի վատ է ներծծվում, քան սովորական մրգերինը։ Որքան շատ է այն կուտակվում օրգանիզմում, այնքան մեծանում է լյարդի ճարպակալման հիվանդության առաջացման վտանգը: Բժշկի խոսքով՝ սկզբնական փուլում գրեթե անհնար է ախտորոշել հիվանդությունը։

Աղբյուր` Panorama.am

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ