Գլխավոր էջ Նորություններ Գիտնականները մաշկի բջիջները 30 տարով երիտասարդացնելու միջոց են գտել

Գիտնականները մաշկի բջիջները 30 տարով երիտասարդացնելու միջոց են գտել

225
0

Բաբրահամի ինստիտուտի (Մեծ Բրիտանիա) գիտնականները մաշկի բջիջները 30 տարով երիտասարդացնելու միջոց են գտել՝ շրջելով բջիջների ծերացումը՝ առանց դրանց հիմնական գործառույթները կորցնելու: Նոր աշխատանքի արդյունքները նկարագրված են eLife ամսագրում։

Գիտնականներին հաջողվել է մասամբ վերականգնել հին բջիջների գործառույթները, ինչպես նաեւ կենսաբանական տարիքի մոլեկուլային ցուցանիշները բերել ավելի «երիտասարդ» վիճակի։ Այսպիսի արդյունքներ հաջողվել է ձեռք բերել բջիջների վերածրագրավորման եւ հիմնական բջջային գործունեության պահպանման միջեւ հավասարակշռության միջոցով:

Բջջային տարիքի ցուցանիշները հիմնված են մի քանի չափորոշիչների վրա՝ էպիգենետիկ ժամացույց (ԴՆԹ-ի էպիգենետիկ նշումների ամբողջությունը) եւ տրանսկրիպտ (բջջի կողմից սինթեզված բոլոր գեների ամբողջությունը): Այս ցուցանիշներից ելնելով՝ գիտնականների կողմից վերածրագրավորված բջիջները, պարզվել է, 30 տարով երիտասարդ են եղել իրենց կենսաբանական տարիքից։

Ըստ հետազոտողների՝ այս աշխատանքը լայն հնարավորություններ է բացում մի շարք ոլորտներում կիրառման համար։

Աղբյուրը` Med.news.am

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ