Գլխավոր էջ Նորություններ Մայրության և գեղեցկության օրվա առթիվ ԱԱՏՄ աշխատակիցներն այցելել են Նորքի տուն-ինտերնատ

Մայրության և գեղեցկության օրվա առթիվ ԱԱՏՄ աշխատակիցներն այցելել են Նորքի տուն-ինտերնատ

200
0

Մայրության և գեղեցկության օրվա առթիվ, ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի աշխատակիցների նախաձեռնությամբ և միջոցներով, տեսչական մարմնի աշխատակիցները ղեկավարի գլխավորությամբ անակնկալ այց են կատարել Նորքի տուն-ինտերնատ։

Տեսչական մարմի ղեկավարը օրվա առթիվ շնորհավորել է տուն-ինտերնատի կին բնակիչներին՝ մաղթել քաջ առողջություն և ամուր կամք:

«Հայ ընտանիքում մայրերն իրենց կարևոր տեղն ունեն։ Անկախ նրանից օրը տոնական է, թե՞ ոչ, և անկախ ձեր այս հարկի տակ գտնվելուց շատ կարևոր է, որ դուք մեզ հետ եք, շատ կարևոր է, որ դուք ամուր և առողջ լինեք, որովհետև սահմանին կանգնած զինվորն առաջին հերթին հիշում է ձեզ՝ իր մորը, տատիկին և դրանով է իր ողնաշարն ավելի ուժեղ։ Անկախ նրանից, թե ո՞վ և որտե՞ղ է ապրում՝ տանը, թե տուն-ինտերնատում, միևնույն է մեր հայ զինվորը, քաղաքացիական ծառայողը գիտի, որ ինքը հաշվետու է Ձեր առաջ, իր մոր, տատիկի առաջ։ Շնորհակալ եմ, որ դուք կաք։ Հույս ունեմ, որ մեր փոքրիկ անակնկալի շնորհիվ Ձեր օրն այսօր կտարբերվի»,-ասել է Հակոբ Ավագյանը։

Տեսչական մարմնի աշխատակիցները նվերներ են հանձնել տուն-ինտերնատի կանանց և տոնական օր նվիրել ինտերնատի բոլոր բնակիչներին։

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ