Գլխավոր էջ Նորություններ «Ամեն ինչ արվում է՝ հասանելի առողջապահություն ունենալու համար». Անահիտ Ավանեսյան

«Ամեն ինչ արվում է՝ հասանելի առողջապահություն ունենալու համար». Անահիտ Ավանեսյան

474
0

Օրեր առաջ խոսեցինք այն մասին, որ ԱՆ նախկին նախարար Արսեն Թորոսյանը այցելում է մարզեր, ծանոթանում տեղի բժշկական կենտրոնների նոր բարեփոխումների և հետագա պլանների հետ։ Ներկայիս նախարար Անահիտ Ավանեսյանն էլ օրերս իր հարցազրույցներից մեկում անդրադարձավ այդ բարեփոխումներին՝ ասելով, որ առաջին անգամ պետությունը միջոցներ է հատկացրել նաև հոգեբանական առողջության համար, մինչև դա հոգեբուժական ծառայություններն են եղել պետական պատվերի շրջանակում։

Նախարար Ավանեսյանն ինչպես նաև անդրադարձել է համաճարակային ներկայիս իրավիճակին, և ներկայացրել առողջապահական լուրջ ու կարևոր դրույթները․ «Նախարարությունը, և առհասառակ առողջապահական համակարգը գերլարված ռեժիմով էր աշխատում, որովհետև մեզ համար շատ կարևոր են ընթացիկ ծրագրերի հստակ կատարողականը և մենք այդ պարտավորությունները պետք է ամբողջությամբ իրացնեինք, բայց մյուս կողմից էլ ունենք 2021թ-ին բավական ալիքներ, և իհարկե հետպատերազմական ընթացքում կազմակերպել ենք ողջ վերականգնողական և շարունակական բժշկական օգնությունը։ Այս պահին ունենք համեմատաբար հանգիստ համաճարակային իրավիճակ, և ակտիվ կերպով շարունակում ենք պատվաստումային գործընթացը»,- նշել է Ավանեսյանը։

Նրա դիտարկմամբ՝ այս պահին Հայաստանում առկա են   գրեթե բոլոր պատվաստանյութերը։ Եվ քանի դեռ ունենք հանգիստ իրավիճակ, շատ կարևոր է հենց այս պահին կանխարգելում իրականացնելը։

Օֆելյա Պողոսյան

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ