Գլխավոր էջ Նորություններ «QR կոդ ոչ մի տեղ պետք չէր, էդ ի՞նչ շուխուռ արեցին, ով...

«QR կոդ ոչ մի տեղ պետք չէր, էդ ի՞նչ շուխուռ արեցին, ով սրտից թույլ էր՝ պատվաստվեց»․ քաղաքացի

644
0

Ինչպես գիտենք, հունվարի 22-ից հանրային մի շարք վայրեր մուտք գործելու համար անհրաժեշտ է ներկայացնել կորոնավիրուսային հիվանդության թեստավորման բացասական պատասխանը կամ պատվաստումը հավաստող QR կոդերը։ Շատ անձինք այս երկընտրանք-պարտադրանքի պատճառով՝ պատվաստվեցին։ Ոմանք, իհարկե, ինքնակամ, քանզի միգուցե երկմտում էին պատվաստվել-չպատվաստվելու համար, իսկ սահմանափակումն օգնեց նրանց վերջնական որոշում իրականացնելուն։

Պետք է փաստել, որ սահմանափակումից հետո եղան դեպքեր, երբ պատվաստման QR կոդերը կեղծում էին, քանզի այդ կոդերը չէին սկանավորում և համակարգչային բավարար գիտելիքներ ունեցող անձը կկարողանար այն հեշտությամբ կեղծել։

Հիմա, կարծես ոչ բոլոր վայրերում են պահանջում այդ QR կոդերը, և այդ առումով համացանցի օգտատերերը հրապարակումներով ներկայացնում են իրենց «ափսոսանքը», որ ճարահատյալ պատվաստվել են, իսկ հիմա այդ սահմանափակումն այլևս այնքան էլ կիրառելի չէ։

 

Օֆելյա Պողոսյան

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ