Գլխավոր էջ Գլխավոր Քովիդ 19-ի պատվաստանյութերը անպտղության պատճառ․մի՞ֆ, թե՞ իրականություն

Քովիդ 19-ի պատվաստանյութերը անպտղության պատճառ․մի՞ֆ, թե՞ իրականություն

901
0

Medmedia.am- Կորոնավիրուսը ի՞նչ հետևանք կարող է թողնել սեռական առողջության վրա։

Վրեժ Շահրամանյան-Մեր դիտարկումները պարզել են, որ կորոնավիրուս կրած պացիենտների զգալի մասը ունի  սեռական զանազան  խնդիրներ՝ սեռական ցանկության նվազում, սեռական գրգռման խանգարում և այլն։ Դա պայմանավորված է նրանով, որ հիվանդության ժամանակ գրեթե միշտ իջնում է գլխավոր սեռական հորմոնի՝ տեստոստերոնի մակարդակը, որն արտադրվում է ամորձիներում։ Խնդիրն այն է, որ կորոնավիրուսը կարող է «թաքնվել» ամորձիներում, ինչը տղամարդկանց ավելի խոցելի է դարձնում այդ վարակի հանդեպ։ Վիրուսը կարող է ամորձիներում ավելի երկար մնալ, քան այլ օրգաններում։ Արդյունքում ամորձիները դառնում են յուրատեսակ «պահեստարաններ», որտեղ վարակը պահպանվում է և կարող է  առաջացնել օրխիտ՝ ամորձիների բորբոքում, ինչն էլ իր հերթին կհանգեցնի տեստոստերոնի նվազման,  իսկ դա պահանջում է սեքսոլոգիական բուժօգնություն։

Medmedia.am-Մի՞ֆ է, թե՞ իրականություն. քովիդ պատվաստանյութերը բացասաբա՞ր են ազդում սեռական առողջության վրա՝ առաջացնելով անպտղություն։

Վրեժ Շահրամանյան-Անպտղությունը կամ սեռական խանգարումները հակապատվաստումային շարժման ամենատարածված միֆերից են։

Ճիշտ հակառակը՝ չպաստվաստվելու և կորոնավիրուսով վարակվելու հետևանքով տղամարդկանց մոտ կարող են առաջացնալ սեռական խանգարումներ և անպտղություն։ Ինչպես արդեն նշվեց, վարակը կարող է առաջացնել օրխիտ՝ ամորձիների բորբոքում, ինչն էլ իր հերթին կարող է տղամարդու մոտ առաջացնել սերմնաբջիջների քանակի և որակի նվազում: Հետևաբար, տղամարդիկ, որոնք հիվանդացել են COVID-19-ով, պետք է ձեռնպահ մնան երեխա պլանավորելու փորձից առնվազն 3 ամիս, քանի որ սերմնահեղուկի ամբողջական ձևավորումը տևում է մոտավորապես երեք ամիս (75-80 օր)։

Medmedia.am- Ինչու՞ են նման լուրեր տարածվում։

 Վրեժ Շահրամանյան-Հանրային իրազեկման թերացման հետևանք է։ Սովորաբար, թերի բացատրված երևույթը իր հետևից բերում է դավադրությունների տեսություններ։ Ընդդիմախոսների բերված օրինակները հիմնված են չապացուցված, էմոցիոնալ և գիտականորեն ոչ հավաստի տվյալների վրա։ Այս դեպքում պետք է գիտակցել և կարևորել հանրային առողջության գերակայությունը։

Medmedia.amԻնչպե՞ս է ազդում վարակը վերարտադրության վրա։ Ե՞րբ կարելի է պլանավորել հղիություն։ 

Վրեժ Շահրամանյան-Տղամարդիկ, ովքեր հիվանդանցել են COVID-19-ով, պետք է ձեռնպահ մնան երեխա պլանավորելու փորձից առնվազն 3 ամիս։ Դա բացատրվում է նրանով, որ կորոնավիրուսը կարող է «թաքնվել» ամորձիներում, որտեղ արտադրվում են սերմնաբջիջները։ Այս փաստը տղամարդկանց ավելի խոցելի է դարձնում այդ վարակի հանդեպ։ Վիրուսը կարող է ամորձիներում ավելի երկար մնալ, քան այլ օրգաններում։ Արդյունքում ամորձիները դառնում են յուրովի «պահեստարաններ», որոնց շնորհիվ վարակը պահպանվում է։ Վարակը կարող է  առաջացնել ամորձիների բորբոքում՝ օրխիտ, ինչն էլ իր հերթին կարող է տղամարդու մոտ հանգեցնել սերմնաբջիջների քանակի և որակի նվազման:

Կարևոր է նշել, որ տարած COVID-19 վարակից հետո սերմնահեղուկի որակը նպատակահարմար է գնահատել ապաքինվելուց երեք ամիս հետո։ Ինչու երեք ամիս։ Որովհետև սերմնահեղուկն ամբողջությամբ ձևավորվում և թարմացվում է երեք ամսվա ընթացքում (75-80 օր)։

Հնարավոր բացասական հետևանքներից խուսափելու համար հղիության նախապատրաստման ընթացքում, բացի բոլոր անհրաժեշտ հետազոտություններից, ավելի լավ է և՛ տղամարդը, և՛ կինը  պատվաստվեն կորոնավիրուսային վարակի դեմ:

Սյուզի Ասատրյան

ԵՊԲՀ Սեքսոպաթոլոգիայի կլինիկայի բժիշկ-սեքսոպաթոլոգ, սեքսոլոգիայի ամբիոնի դասախոս,բժշկական գիտությունների թեկնածու, դոցենտ Վրեժ Շահրամանյան։

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ