Գլխավոր էջ Նորություններ Եղունգների վիճակով կարելի է պարզել վիտամինների պակասը

Եղունգների վիճակով կարելի է պարզել վիտամինների պակասը

589
0

Եղունգների վիճակով հաճախ կարելի է պարզել, թե ինչ վիտամիններ են պակաս օրգանիզմում։ Այսպիսի կարծիք է հայտնել սննդաբան Ջեսիկա Սեփելը։

Ինչպես նշել է Metro-ն, եղունգների վատ որակը, անհարթ մակերեսը եւ դանդաղ աճը կարող են վկայել ցինկի պակասի մասին։ Կոտրվող եղունգները կարող են վկայել երկաթի եւ սպիտակուցի պակասի մասին։ Իսկ եթե եղունգների վրա սպիտակ բծեր են հայտնվում, կարելի է ենթադրել, որ օրգանիզմում պակաս են ցինկը, կալցիումը, В խմբի վիտամինները կամ ճարպաթթուները։

Եղունգների ամրացման համար սննդաբանը խորհուրդ է տվել կերակրացանկում ավելացնել ծովամթերքներ, ձու, կաթնամթերքներ, քանի որ դրանցում յոդ է պարունակվում։ Օրգանիզմը կարող է ցինկ ստանալ ոստրեներից, տավարի մսից, ընկույզներից, արեւածաղկի սերմերից եւ լոբազգիներից։

Սեփելը նաեւ խորհուրդ է տվել օգտագործել կոլագենի եւ վիտամինների հավելումներ։

«Յոդ, ցինկ, երկաթ եւ սելեն պարունակող վիտամինային համադրություններն իսկապես կարող են նպաստել եղունգների առողջությանն ու ամրությանը»,- ասել է նա։

Աղբյուրը` Med.news.am

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ