Գլխավոր էջ Առողջապահությունն աշխարհում Իսպանիայում մահացել է կորոնավիրուսով վարակված Վրաստանի քաղաքացի

Իսպանիայում մահացել է կորոնավիրուսով վարակված Վրաստանի քաղաքացի

623
0

«Դժբախտաբար, մեր հայրենակիցը մահացավ Իսպանիայում: Նա 74-ամյա մի կին է, ով ունեցել է քրոնիկ հիվանդություն»,- հայտարարել են Վրաստանի կառավարության աշխատակազմից:

Վրաստանում կորոնավիրուսը հաստատվել է 40 մարդու մոտ: Վիրուսային վարակի առաջին դեպքը հայտնաբերվել է փետրվարի 26-ին Վրաստանի մի քաղաքացու մոտ, որ Իրանից երկիր էր մուտք գործել Ադրբեջանի տարածքով:

Այս պահին գրեթե 1.6 հազար մարդ գտնվում է կարանտինում, իսկ ավելի քան 260 մարդ գտնվում է հիվանդանոցներում՝ բժիշկների հսկողության տակ:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ