Գլխավոր էջ Առողջապահությունն աշխարհում Վերծանվել է կորոնավիրուսի գենոմը

Վերծանվել է կորոնավիրուսի գենոմը

843
0

Ռուսաստանում գիտնականները կարողացել են առաջին անգամ վերծանել նոր տիպի կորոնավիրուսի գենոմը։

Այս մասին հայտնում է ՌԴ ԱՆ մամուլի ծառայությունը։ Ըստ հրապարակման, գենետիկ վերլուծությունը կարեւոր է, որպեսզի հասկացվի, թե ինչ էվոլյուցիա է ապրել նոր տիպի կորոնավիրուսը։ Այն նաեւ կօգնի մշակելու բուժանյութը՝ նոր տիպի կորոնավիրուսի բուժման համար։

Գիտնականները հայտարարել են, որ նոր տիպի կորոնավիրուսը նոր է եւ կարեւոր է չափազանց, հասկանալու համար, թե ինչ ճանապարհով է այն տարածվել ու հայտնվել օրինակ Ռուսաստանի տարածքում։ Ռուս գիտնականները իրենց բացահայտման մասին տվյալներն արդեն ուղարկել են ԱՀԿ տվյալների բազա, որը կօգտագործեն համաշխարհային առաջատար մասնագետներն ու գիտական կենտրոնները՝ կորոնավիրուսի դեմ պայքարն իրականացնելու համար։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ