Գլխավոր էջ Առողջապահությունն աշխարհում Ռուսաստան ժամանողները կարանտինի մեջ կլինեն 14 օր

Ռուսաստան ժամանողները կարանտինի մեջ կլինեն 14 օր

585
0

Ռուսաստանի գլխավոր սանիտարական բժիշկ Աննա Պոպովան հրահանգել է շրջանների ղեկավարներին արտերկրից Ռուսաստան ժամանող բոլոր մարդկանց պահել 14 օր կարանտինում: Այս մասին հայտնել է RIA Novosti լրատվական գործակալությունը:

Մինչ այս, խոսքը միայն համաճարակաբանական անբարենպաստ պայմաններ ունեցող երկրներից ժամանած քաղաքացիների մեկուսացման մասին էր:

Հրամանագիրը ուժի մեջ է մտնում հրապարահման պահից:

Ռուսաստան ժամանող բոլոր մարդիկ պետք է տեղեկացնեն այդ մասին՝ զանգահարելով թեժ գիծ և ինքնամեկուսանան տանը, իսկ այդպիսի հնարավորության բացակայության դեպքում նրանց կուղարկեն հիվանդանոց:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ