Գլխավոր էջ Նորություններ Քաղցկեղի բջիջներն առողջ հյուսվածքներ թափանցելու շոշափուկներ ունեն

Քաղցկեղի բջիջներն առողջ հյուսվածքներ թափանցելու շոշափուկներ ունեն

341
0

Կոպենհագենի համալսարանի (Դանիա) գիտնականները պարզել են, որ կենդանի բջիջները տեղաշարժվելու համար օգտագործում են փոքրիկ «շոշափուկներ», որոնք կոչվում են ֆիլոպոդիաներ։ Nature Communications ամսագրում հրապարակված նոր հետազոտության արդյունքները մեծ նշանակություն ունեն քաղցկեղի, նյարդաբանական խանգարումների եւ այլ հիվանդությունների հետազոտման համար։

 

Ինչպես նշել է Science Alert պարբերականը, ֆիլոպոդիաները արտաքին բջջային թելանման մեմբրանի փքվածություններ են։ Արդեն հայտնի է, որ ֆիլոպոդիաները կատարում են սենսորային ֆունկցիա՝ օգնելով, օրինակ, իմունային բջիջներին ճանաչել մանրէները եւ ոչնչացնել դրանք։ Նոր հետազոտության հեղինակները  ցույց են տվել, որ «շոշափուկները» կարող են անմիջականորեն մասնակցել բջիջների տեղաշարժին՝ ճկվելով, ձգվելով եւ ոլորվելով։

 

Գիտնականներն օգտագործել են պինցետ եւ կոնֆոկալային մանրադիտակ, որպեսզի ֆիզիկապես ուսումնասիրեն ակտինից եւ միոզինից կազմված սպիտակուցային «առանցքների» ոլորումը։ Ստացված տվյալների հիման վրա մասնագետները կառուցել են ֆիզիկական մոդել, որը ցույց է տվել, որ շարժումն առաջ է եկել ինքնաբուխ՝ այն պատճառով, որ սպիտակուցային մոլեկուլները փակված են մնացել ֆիլոպոդիաների ներսում՝ նեղ խողովակներում։

 

Այս մեխանիզմը գիտնականները հայտնաբերել են տարբեր բջիջներում՝ կաթնագեղձի քաղցկեղի բջիջներից մինչեւ մարդու երիկամների սաղմնաբջիջները։ Գիտնականների կարծիքով՝ հենց ֆիլոպոդիաներն են հնարավորություն տալիս քաղցկեղի բջիջներին թափանցել առողջ հյուսվածքներ եւ ձեւավորել երկրորդային ուռուցքային օջախներ։

 

Գուցե ապագայում գիտնականներին հաջողվի գտնել քաղցկեղի բջիջների ֆիլոպոդիաների աշխատանքն արգելափակելու միջոցները, ինչը կօգնի կանխել մետաստազների առաջացումը

 

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ