Գլխավոր էջ Նորություններ Ո՞ր տարածված սխալներն են խանգարում նիհարել

Ո՞ր տարածված սխալներն են խանգարում նիհարել

226
0

Ո՞ր տարածված սխալներն են խանգարում մարդկանց նիհարել: Այս մասին իր կարծիքն է հայտնել սննդաբան Ջորջիա Էմմա Լաինգը։

 

Express-ի փոխանցմամբ՝ չափազանց սահմանափակող դիետաները սովորաբար չեն աշխատում: Սննդաբանը դա բացատրել է նրանով, որ մարդը չի կարող անընդհատ սահմանափակ սնունդ օգտագործել, իսկ երբ դիետան ավարտվի, կսկսի չափից շատ ուտել այն մթերքները, որոնք արգելված էին։ Ավելին, խիստ դիետայի ժամանակ սահմանափակումների պատճառով մարդը կարող է անընդհատ էներգիայի պակաս եւ կեղծ հոգնածություն զգալ։ Այդ իսկ պատճառով նիհարեցնող խիստ դիետա սկսելու որոշումը սկզբունքորեն սխալ է եւ լավ արդյունքների չի բերի։

 

Լաինգի խոսքով՝ կարճաժամկետ էքստրեմալ դիետաները սովորաբար կայուն արդյունք չեն տալիս, եւ քաշն արագ վերադառնում է։ Օրգանիզմը սթրեսի չենթարկելու եւ երազած կազմվածքն ունենալու համար նա խորհուրդ է տալիս ավելի սահուն եւ երկարատեւ փոփոխություններ կատարել:

 

«Կայուն դիետաները, որոնց դեպքում դուք կարող եք ձեզ ավելի շատ թույլ տալ եւ երբեմն աղանդեր ուտել, հաճախ ամենաարդյունավետն են»,- նշել է սննդաբանը:

 

Նրա խոսքով՝ դիետաները, որոնց հետեւելով մարդը բավարար քանակությամբ սննդանյութեր չի ստանում, վնասակար եւ սխալ են։ Նիհարելու այս մեթոդը կարող է արդյունավետ լինել կարճաժամկետ հեռանկարում, սակայն երկարաժամկետ հեռանկարում այն ​​կարող է միայն վնասել առողջությանը եւ վատթարացնել կյանքի որակը։

 

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ