Գլխավոր էջ Նորություններ Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 599 նոր դեպք

Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 599 նոր դեպք

196
0

Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 599 նոր դեպք: Այս մասին տեղեկատվությունը քիչ առաջ հրապարակվել է stopcov.ge կայքում:

Վերջին 24 ժամվա ընթացքում երկրում ապաքինվել է 3 846 մարդ, ևս 7-ը՝ մահացել։ Մեկ օրում երկրում կատարվել է 22 532 թեստ։

Երկրում կորոնավիրուսի բացահայտման դրականության ցուցանիշներն են. օրականը՝ 2,66 տոկոս, վերջին 14 օրվանը՝ 5,73 տոկոս, իսկ վերջին 7 օրվանը՝ 4,18 տոկոս:

Ընդհանուր առմամբ Վրաստանում գրանցվել է կորոնավիրուսային վարակի 1 644 711 դեպք, որից 1 608 441 հիվանդ ապաքինվել է, 16 688-ը ՝ մահացել:

Ընդհանուր առմամբ պատվաստվել է 2 848 368 մարդ, օրական 1 521։

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ