Գլխավոր էջ Նորություններ Ստեփանավանի ԲԿ-ում տղամարդը բժիշկների ներկայությամբ ինքնավնասում է կատարել, հայհոյել նրանց

Ստեփանավանի ԲԿ-ում տղամարդը բժիշկների ներկայությամբ ինքնավնասում է կատարել, հայհոյել նրանց

545
0

Մարտի 21-ին ոստիկանության Ստեփանավանի բաժնի համայնքային ոստիկանության բաժանմունքի տեսուչը տեղեկություններ է ստացել, որ նույն օրը՝ ժամը 16:00-ի սահմաններում Լոռու մարզի բնակիչ, Գագիկ Գյոզալյանը խոչընդոտել է «Ստեփանավան» բժշկական կենտրոնի աշխատակիցների աշխատանքը, տեղեկացնում է shamshyan.com-ը։

Նա ալկոհոլի ազդեցության տակ իրեն դրսևորել է ոչ ադեկվատ, ցուցաբերել է ագրեսիվ պահվածք, մոտ 30 րոպե անհասցե սեռական բնույթի հայհոյանքներ է հնչեցրել, այդ կերպ բացահայտ անհարգալից վերաբերմունք է դրսևորել  բուժաշխատողների նկատմամբ, խանգարել բուժաշխատողների բնականոն աշխատանքը:

Կայքի Գ. Գյոզալյանը նշված բժշկական կենտրոն էր տեղափոխվել «ցնորա-զառանցանքային համախտանիշ, խրոնիկ ալկոհոլիզմ 2-րդ աստիճան» ախտորոշմամբ, իսկ այդ օրը «Ստեփանավան» բժշկական կենտրոնում բժիշկների ներկայությամբ ինքնավնասում է կատարել: Այդ մասին ոստիկաններին հայտնել են նշված բժշկական կենտրոնից:

Գ. Գյոզալյանը ոստիկանության Ստեփանավանի բաժնից  բաց է թողնվել:

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ