Գլխավոր էջ Գլխավոր Դպրոցներում պատվաստման քարո՞զ․ իրավաբանը ծնողներին զգուշացնում է

Դպրոցներում պատվաստման քարո՞զ․ իրավաբանը ծնողներին զգուշացնում է

1819
0

Ազատ Կամք նախաձեռնությունն իր ֆեյսբուքյան էջում երեկ հրապարակում արեց այն մասին, որ դպրոցներում ցուցադրվել է պատվաստումը գովազդող ֆիլմաշար։

«21.02.2022-13.03.2022թթ. ժամանակահատվածում դպրոցներում ցուցադրվել է կորոնավիրուսային հիվանդության վերաբերյալ ֆիլմաշար, որտեղ երեխաների շրջանում անթաքույց գովազդվում է Քովիդի դեմ պատվաստվելը: Ֆիլմաշարը նկարահանվել է ՀՀ վարչապետի աշխատակազմի «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի և թույլատրվել ցուցադրության ԿԳՄՍ նախարարության կողմից, որը շրջաբերականներ է ուղարկել Երևանի քաղաքապետարան և բոլոր մարզպետարաններ՝ հորդորելով ապահովել ֆիլմաշարի ցուցադրությունը բոլոր դասարանների սովորողների շրջանում»,- նշված է հրապարակման մեջ։

Իրավաբան Էմիլ Մարկոսյանն իր էջում անդրադարձել է թեմային՝ ծնողներին հորդորելով, որ իրենց երեխաներին զերծ պահեն և թույլ չտան նման ֆիլմեր դիտել․ «Գնացե՛ք դպրոց և տեր կանգնեք Ձեր երեխաներին, անհրաժեշտության դեպքում նաև օրենքի ուժի և ցանկացած ուժի կիրառմամբ»։

MedMedia.am -ը կապ հաստատեց էմիլ Մարկոսյանի հետ՝ պարզելու, թե տվյալ ֆիլմաշարի ցուցադրությունը որքանո՞վ է անօրինական համարվում, որ նման մտահոգությունների առիթ է դարձել։ Իրավաբանի խոսքով, դպրոցներում նման ֆիլմաշարեր պետք է ցուցադրվեն աշակերտների ծնողների գիտությամբ, առավել ևս երբ տվյալ ցուցադրությունները չեն ներառվում դասավանդման առարկաների ցանկում․

«Սա ոչ մաթեմատիկակա է, ոչ էլ պատմության ֆիլմաշար, որ ինքնուրույն և ինքնակամ ցուցադրեն մեր երեխաներին։ Ֆիլմաշարը երեխաների շրջանում վախ տարածելու միջոց է և գուցե հետագայում դպրոցներում առանց ծնողների գիտության, վախեցած երեխաներին ավելի հեշտությամբ պատվաստելու պլատֆորմ հանդիսանա։ Ֆիլմաշարի վերնագիրն արդեն իսկ անհեթեթություն է և զավեշտ։ Կորոնավիրուսի դեմ պայքարում ԱՆ-ի բոլոր որոշումները օրենքի, իրավական նորմերի և սահմանադրական իրավունքների խախտումով են ընթանում և ավելի շատ անհեթեթության նմանվող»,նշեց Էմիլ Մարկոսյան։

Սակայն, պետք է փաստել, որ ներկայումս ՀՀ-ում 12տ բարձր երեխաներին ևս ցուցված է կորոնավիրուսի դեմ պատվաստումը, ինչպես նաև բոլոր արտաքին գովազդներում կարելի է հանդիպել պատվաստման տարատեսակ կոչեր և հորդորներ, ուստի՝ մի՞թե դպրոցում նույնը ցուցադրելը մտահոգիչ է, եթե հենց դպրոցահասակ երեխաներից շատերն արդեն իսկ պատվաստված են։

«Ըստ Առողջապահության նախարարության «գիտունիկների», գրեթե ոչ մի պատվաստանյութ ոչ մի հակացուցում չունի, այն ինչ բազմաթիվ այլ երկրներում արգելել կամ դադարեցրել են 12 տարեկան երեխաների պատվաստումը։ Հենց Հոլանդիայի օրինակը բերենք, այնտեղ կտրուկ դադարեցրեցին և իրենց մոտ մնացած ու ավելացած պատվաստանյութերը ուղարկեցին մեզ՝ Հայաստան, կրկին հարց է առաջանում ինչո՞ւ, տվյալ հարցին մինչ օրս որևէ պատկան մարմիններ չեն կարողանում պատասխանել։ Իրենց կողմից այսքան անհեթեթ և անտրամաբանական քայլերից հետո ցանկացած խելամիտ մարդու մոտ կլինեն մտահոգություններ, գիտակից մարդը կարող է խաբՆվել մեկ, երկու կամ երեք անգամ, բայց եթե մարդը ինքնակամ ՍԻՍՏԵՄԱՏԻԿ խաբնվում է,ապա դա իրոք արդեն կարծում եմ անբուժելի հիվանդություն է»,- ընդգծեց Մարկոսյանը։

Դպրոցներում գովազդվող ֆիլմաշարն այստեղ։ 

Օֆելյա Պողոսյան

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ