Գլխավոր էջ Գլխավոր Դպրոցներում ցուցադրում են պատվաստվել քարոզող ֆիլմաշար

Դպրոցներում ցուցադրում են պատվաստվել քարոզող ֆիլմաշար

313
0

Դպրոցներում ցուցադրվել է պատվաստումը գովազդող ֆիլմաշար։ Այս մասին տեղեկանում ենք Ազատ Կամք նախաձեռնության ֆեյսբուքյան էջից։

21.02.2022-13.03.2022թթ. ժամանակահատվածում դպրոցներում ցուցադրվել է կորոնավիրուսային հիվանդության վերաբերյալ ֆիլմաշար, որտեղ երեխաների շրջանում անթաքույց գովազդվում է Քովիդի դեմ պատվաստվելը:

Ֆիլմաշարը նկարահանվել է ՀՀ վարչապետի աշխատակազմի «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի և թույլատրվել ցուցադրության ԿԳՄՍ նախարարության կողմից, որը շրջաբերականներ է ուղարկել Երևանի քաղաքապետարան և բոլոր մարզպետարաններ՝ հորդորելով ապահովել ֆիլմաշարի ցուցադրությունը բոլոր դասարանների սովորողների շրջանում:

Դրական կարծիք է տվել «Կրթության զարգացման և նորարարությունների ազգային կենտրոն» հիմնադրամը, որով ֆիլմաշարի ցուցադրումը երաշխավորվել է հանրակրթական դպրոցներում: Կարծիքի մեջ նշվում է, թե իբր. «Չճշտված տեղեկություններն ու սենսացիոն լուրերն ավելի շուտ են դառնում քննարկման նյութ, ծնում են իրականությունից և գիտականությունից չափազանց հեռու տրամադրություններ, ինչն էլ խաթարում է պատվաստման գործընթացն ու վտանգում է մարդկանց առողջությունը»:

Սա փաստարեն ինքնախոստովանություն է, որ ֆիլմերի ցուցադրման գլխավոր նպատակը վախ սերմանելու միջոցով (կիրառվում են «զոմբի» բջիջներ և այլ հասկացություններ), մարդկանց, իսկ այս դեպքում, երեխաներին պատվաստման դրդելն է:

Հատկանշական է, որ տեսահոլովակների որոշ բաղադրիչներ պատրաստվել են ԱՄՆ միջազգային հանրապետական ինստիտուտի խորհրդատվությամբ, իսկ ֆիլմաշարում ներկայացվող տեղեկատվությունը մշակվել է Առողջապահության նախարարության խորհրդատվությամբ:

Ամենազավեշտալին այն է, որ ֆիլմաշարի «Պատվաստում. միակ ելք» մանիպուլյացիոն անվանմամբ երրորդ ֆիլմում ներկայացվում են ակնհայտ ❗️կեղծ ❗️տեղեկություններ, մասնավորապես.

1️⃣ «Հայաստանում առկա բոլոր պատվաստանյութերը հաջողությամբ կատարում են իրենց գլխավոր խնդիրը՝ պաշտպանում են վերակենդանացման բաժանմունքում հայտնվելուց, արհեստական շնչառական սարքին միացվելուց։

2️⃣ Այդ պատվաստանյութերը հաստատված են միջազգային կառույցների և առաջատար ինստիտուտների կողմից։ Անցել են անհրաժեշտ բոլոր փորձարկումները։

3️⃣ Եթե դուք վախենում եք ինչ որ չեղած կողմնակի ազդեցություններից, որոնք ձեզ մոտ կարող են ի հայտ գալ ասենք 150 տարի հետո, ապա ընտրեք ապաակտիվացված պատվաստանյութերը:

4️⃣ Բանն այն է, որ եղած պատվաստանյութերը թեև ավելի ցածր արդյունավետությամբ, սակայն միանշանակ պաշտպանում են նոր շտամներից:

5️⃣ Որ պատվաստանյութն էլ ընտրեք, արդյունքը երաշխավորված է:

6️⃣ Դրանք բացառում են ցավալի, անդառնալի դեպքերը:

7️⃣ Պատվաստված լինելով դուք կամ ընդհանրապես չեք վարակվի այդ չարաբաստիկ վիրուսով, կամ վարակվելու դեպքում հիվանդությունը կտանեք թեթև:

Այս ԱՊԱՏԵՂԵԿԱՏՎՈւԹՅՈւՆԸ հեշտությամբ հերքվում է հենց ԱՆ հրամանով հաստատված բուժաշխատողների համար ուղեցույցով (կցված է)։

Որպես ամփոփում, ֆիլմում քարոզվում է պատվաստվել և համոզել իրենց հարազատներին նույնպես պատվաստվել:

❗️Ուշագրավ է, որ ԿԳՄՍ նախարարությունը տվյալներ չունի, թե ֆիլմաշարը որ դպրոցներում է ցուցադրվել:

❗️Ակնհայտ է, որ երեխան կարող է պատվաստվել միայն ծնողների կամ օրինական ներկայացուցիչների գրավոր համաձայնության ներկայացման դեպքում:

⁉️ Այդ դեպքում հարց է առաջանում, թե ինչու՞ է երեխաներին կեղծիքով մոլորեցնելով գովազդվում «Քովիդ պատվաստանյութերի» անվան տակ փորձնական պրեպարատների ներարկումը:

https://youtu.be/SMo_dqRfCng

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ