Գլխավոր էջ Նորություններ Իրանական «Բարաքաթ» պատվաստանյութն արտահանվել է Նիկարագուա

Իրանական «Բարաքաթ» պատվաստանյութն արտահանվել է Նիկարագուա

177
0

Իրանական «Քովո Իրան Բարաքաթ» պատվաստանյութի Նիկարագուա արտահանմամբ, այն դարձավ միջազգային պատվաստանյութ։ Այս մասին գրում է ParsToday-ը։

Ըստ աղբյուրի՝ «Բարաքաթ» պատվաստանյութի համաշխարհային շուկա մուտք գործելու շրջանակներում և Նիկարագուայի կողմից հրատապ անհրաժեշտության մասին հայտարարելուց հետո՝ փոխըմբռնման հուշագրի ստորագրմամբ, այսուհետև պատավստանյութը կարտահանվի այս երկիր:

«Բարաքաթ» պատվաստանյութը Նիկարագուա ուղարկելու մասին փոխըմբռնման հուշագրի ստորագրման արարողության ժամանակ, «Բարաքաթ» դեղագործական խմբի տնօրենների խորհրդի նախագահ Համիդռեզա Ջամշիդին ասել է, որ այն բանից հետո, երբ «Բարաքաթ»-ի արտադրական հզորությունը հասավ 60 միլիոնի և բավարարվեց երկրում կորանավիրուսի պատվաստանյութի կարիքը, այժմ պահեստում ունեն մեծ քանակությամբ պատվաստանյութ:

«Մենք օգտվում ենք այս հնարավորությունից և իրականացնում ենք արտահանում»,- նշել է նա։

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ