Գլխավոր էջ Նորություններ «Մենք որևէ բան չենք արգելում»․ Անահիտ Ավանեսյան

«Մենք որևէ բան չենք արգելում»․ Անահիտ Ավանեսյան

905
0

Մարտի 15-ից հանրային սննդի օբյեկտներում, այդ թվում՝ բացօթյա (ճաշարաններ, ռեստորաններ, սրճարաններ, բարեր, բուֆետներ և խոհարարական արտադրանքի պատրաստման և իրացման այլ օբյեկտներ),արգելվում է ծխախոտային արտադրատեսակների և դրանց փոխարինիչների օգտագործումը: 

Իսկ օրեր առաջ, Առողջապահության նախարարությունը հայտնեց նոր նախագծի մասին, ըստ որի1 հանրային սննդի օբյեկտներում սեղանների վրա կարգելվի աղաման դնելը: Հանրային սննդի օբյեկտներում սեղանի վրա, առանց սպառողի պահանջի, աղաման դնելու համար պատասխանատվություն կսահմանվի՝ 30 հազար դրամ տուգանք:

Օրերս, Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը լրագրողների հետ զրույցում, կարծես հակասեց այն, ինչը փաստացի արվում է հենց իրենց կողմից․ «Մենք որևէ բան չենք արգելում, մենք ուզում ենք բերել վարքաբանական փոփոխություններ։ Եվ այո՛, մարդը երբեմն չանդրադառնալով իր սովորություններին՝ չի էլ նկատում, որ օգտագործում է չափից շատ շաքար, չափից շատ աղ և այլն»,- ասել է Անահիտ Ավանեսյանը։

Միանշանակ, ողջունելի է այն գաղափարը, որ «մտածում ենք» հասարակության առողջության և մարդկանց՝ վնասակար սովորություններից զերծ պահելու մասին։ Սակայն, նախարարն ասում է, թե իբրև ոչինչ չեն արգելում, բայց փաստացի իրենց իսկ խոսքերում, զեկույցներում, հրապարակումներում կոնկրետ ԱՐԳԵԼՔԻ մասին է նշվում։ Ի դեպ, արգելք, որոնց խախտման դեպքում կա հստակ սահմանված պատասխանատվություն։

Օֆելյա Պողոսյան

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ