Գլխավոր էջ Նորություններ Պատվաստումների մակարդակը գոհացուցիչ չէ. Փաշինյան

Պատվաստումների մակարդակը գոհացուցիչ չէ. Փաշինյան

243
0

«Արդեն երրոդ նիստն է մենք առանց դիմակների ենք, դա կապված է նրա հետ, որ կորոնավիրուսային հիվանդության վիճակն այսօր Հայաստանում բավականին բարվոք է»,- կառավարութան նիստում հայտնեց Նիկոլ Փաշինյանը:

Նրա խոսքով՝ դեռ երեք շաբաթ առաջ նկատել էին նոր դեպքերի անկման միտումը ու կանխատեսել էին, որ թվերը նվազելու են:

Փաշինյանը սակայն զգուշացրեց, որ եթե պատվաստման գործընթացը պաշտաճ ձևով չկազմակերպվի, ապա «իքս» պահի ստիպված են լինելու վերադառնալ դիմակներով ռեժիմի:

«Եթե, Աստված մի արասցե, ավելի վատ ընթացք լինի, ավելի խիստ ռեժիմների կանցնենք, այնպես որ՝ իմ կոչը, խնդրանքն է, որ պատվաստումները պատշաճ ձևով շարունակվեն, այն մակարդակը, որ կա պատվաստումների, գոհացուցիչ չէ»,-հայտարարեց Փաշինյանը:

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ