Գլխավոր էջ Գլխավոր Ռեստորանում արգելում են ծխելը, աղամանը․․․ հաջորդը շոկոլա՞դն է

Ռեստորանում արգելում են ծխելը, աղամանը․․․ հաջորդը շոկոլա՞դն է

809
0

Օրեր առաջ Առողջապահության նախարարությունը նոր նախագիծ ներկայացրեց, ըստ որի հանրային սննդի օբյեկտներում սեղանների վրա կարգելվի աղաման դնելը: Սպառողը ցանկության դեպքում կարող է պահանջել աղամանը, հակառակ դեպքում, եթե առանց սպառողի պահանջի սեղանին դրված լինի, պատասխանատվություն կսահմանվի՝ 30 հազար դրամ տուգանք:

Ինչպես արդեն խոսել էինք, վերջինս արժանացել էր համացանցի օգտատետերերի ծաղրին։ ԱՆ-ի այս նախագիծն ըստ իրենց՝ ուղված է հասարակության առողջության պահպանմանը, քանզի ըստ ԱՀԿ-ի՝ կերակրի աղի քանակը չպետք է գերազանցի օրական 5 գրամը, մինչդեռ Հայաստանում դրա օգտագործման ծավալը կրկնակի գերազանցում է ԱՀԿ-ի կողմից սահմանված շեմը: Հետազոտությունները վկայում են, որ աղի չարաշահումը նպաստում է սիրտանոթային համակարգի հիվանդությունների և ինսուլտների առաջացման ռիսկի բարձրացմանը:

Տարածված կարծիք կա, որ շաքարը համարվում է «սպիտակ մահ»։ Իսկ Հայաստանում ինչպես գիտենք շաքարի օգտագործումը գրեթե նույն կամ նույնիսկ ավել է քան աղի օգտագործումը, ապա, դուրս է գալիս, որ այն և՞ս կարգելվի ռեստորաններում։ Այսպիսով, հաջորդը շոկոլա՞դն է։ Եթե ինչպես հայտնում է Առողջապահության նախարարությունը՝ վերջինս միտված է հասարակության առողջության պահպանմանն ու վնասակար սովորույթների աչքից հեռու պահելը, ստացվում է, որ հաջորդիվ քաղցրեղե՞նը ի սպառ կարող է վերանալ մարդկանց աչից։

Օֆելյա Պողոսյան

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ