Գլխավոր էջ Գլխավոր ԱՆ-ի նոր նախագիծը զավեշտի առարկա է դարձել

ԱՆ-ի նոր նախագիծը զավեշտի առարկա է դարձել

892
0

Այսօր՝ մարտի 4-ին, Առողջապահության նախարարությունից հայտնում են նոր նախագծի մասին, ըստ որի հանրային սննդի օբյեկտներում սեղաննների վրա կարգելվի աղաման դնելը: Հանրային սննդի օբյեկտներում սեղանի վրա, առանց սպառողի պահանջի, աղաման դնելու համար պատասխանատվություն կսահմանվի՝ 30 հազար դրամ տուգանք:

«Ժողովուրդ» օրաթերթի փոխանցմամբ՝ ՀՀ առողջապահության նախարարությունն առաջարկում է «Առևտրի և ծառայությունների մասին» ՀՀ օրենքում և «Վարչական իրավախախտումների մասին» օրենսգրքում լրացումներ կատարել: Ըստ ԱՀԿ-ի՝ կերակրի աղի քանակը չպետք է գերազանցի օրական 5 գրամը, մինչդեռ Հայաստանում դրա օգտագործման ծավալը կրկնակի գերազանցում է ԱՀԿ-ի կողմից սահմանված շեմը: Հետազոտությունները վկայում են, որ աղի չարաշահումը նպաստում է սիրտանոթային համակարգի հիվանդությունների և ինսուլտների առաջացման ռիսկի բարձրացմանը:

Մի քանի ժամվա ընթացքում ամբողջ համացանցը ողողվեց օգտատերերի ծաղրով։ Բոլորին զավեշտ էր պատճառել այն, որ առավել կարևոր խնդիրների մեջ թաթախված՝ ընկել ենք աղի ետևից։ Իսկ նախագիծն էլ արդարացվում է նրանով, թե իբրև վերջինս միտված է հասարակության առողջության պահպանմանը։ Սակայն հասարակության շրջանում այն զավեշտի վերածվեց։ Թեմայի շուրջ ֆեյսբուքյան օգտատերերի հրապարակումները ներկայացնում ենք ստորև՝ առանց մեկնաբանության։

Օֆելյա Պողոսյան

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ