Գլխավոր էջ Նորություններ Արդյո՞ք սուրճն ապահովում է լրացուցիչ էներգիայով

Արդյո՞ք սուրճն ապահովում է լրացուցիչ էներգիայով

201
0

Սուրճը, ի տարբերություն տարածված կարծիքի, իրականում մարդուն լրացուցիչ էներգիայով չի ապահովում, ինչպես պնդում է դիետոլոգ Փուջա Մախիջան (Հնդկաստան):

Մասնագետն Instagram-ի իր էջում պատմել է, որ սուրճը միայն «պարտքով է վերցնում» էներգիան. այսինքն՝ կոֆեինը, ինչպես եւ ցանկացած խթանիչը, պարզապես ծախսում է օրգանիզմի ռեսուրսները:

Մախիջիի խոսքով՝ դա տեղի է ունենում, քանի որ կոֆեինն ունի ադենոզինին նման կառուցվածք, որը կուտակվում է օրգանիզմում օրվա ընթացքում եւ առաջացնում քնկոտության զգացողություն: Երբ մարդը սուրճ է ըմպում, ուղեղում ադենոզինի ռեցեպտորները «խցանվում են» կոֆեինով, եւ դա առույգության ժամանակավոր պատրանք է հաղորդում: Ընդ որում՝ ուղեղը պահանջում է ադենոզին, եւ այն սկսում է ստեղծել նոր ռեցեպտորներ, որոնք օրվա ընթացքում կուտակվում են ադենոզինով կամ կոֆեինով, եթե մարդը մեծ քանակությամբ սուրճ է օգտագործում:

Մախիջայի խոսքով՝ հենց այդ պատճառով մարդկանց մի մասը տառապում է անքնությամբ, եթե սուրճ է օգտագործում ցերեկվա ընթացքում, իսկ մյուս մասը կարողանում է հանգիստ քնել մեկ բաժակ ըմպելիքից հետո. ամեն ինչ կախված է նրանից, թե որ նյութն է հայտնվել ռեցեպտորների մեջ:

Օրվա ընթացքում էներգիայի առողջ լիցքեր ստանալու համար դիետոլոգը խորհուրդ է տալիս սուրճ խմելու փոխարեն թեթեւ սնվել:

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ