Գլխավոր էջ Նորություններ Առաջին անգամ առաջադեմ մեթոդի կիրառմամբ իրականացվել է օրգանների փոխպատվաստում

Առաջին անգամ առաջադեմ մեթոդի կիրառմամբ իրականացվել է օրգանների փոխպատվաստում

240
0

Իրանի բժշկական գիտությունների համալսարանի վիրաբույժներին հաջողվել է առաջին անգամ օրգաններ փոխպատվաստել՝ օգտագործելով ուլտրաֆիլտրացիայի նոր մեթոդ (MAF), գրում է ParsToday-ը։

Անդրադառնալով ասյ լուրին, Բժշկական գիտությունների համալսարանի պրոռեկտոր Նադեր Թավաքոլին ասել է. «Համալսարանի փոխպատվաստման բաժնի մասնագետներին հաջողվել է նոր ու հազվագյուտ մեթոդի  միջոցով փոխպատվաստել սրտի կանգով և անկայուն ճնշում ունեցող հիվանդների լյարդն ու երիկամները»։

Բժշկական գիտությունների համալսարանի փոխպատվաստման ամբիոնի վարիչ Սեմ Զերաաթյանը նույնպես հայտարարել է, որ այս վիրահատությունն իրականացվել է ուլտրաֆիլտրացիոն մոդիֆիկացման (MAF) տեխնոլոգիայով:

Նա նշել է. «Այս տեխնոլոգիային տիրապետում են քիչ երկրներ և օրգանների նվիրատվության կենտրոնի մասնագետներին հաջողվել է տիրանալ այդ մեթոդին»:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ