Գլխավոր էջ Գլխավոր «Գումար չունեմ, որ բուժվեմ»․ Հայաստանում դեռևս «անհասանելի» բուժծառայություններ կան

«Գումար չունեմ, որ բուժվեմ»․ Հայաստանում դեռևս «անհասանելի» բուժծառայություններ կան

434
0

Հայաստանում բժշկական ծառայություններից կարողանում են օգտվել ոչ բոլորը, քանի որ կան մարդիկ, ովքեր ունեն ֆինանսական խնդիրներ ու իրենց առողջությունը դառնում է երկրորդային։ Ինչպես ասում են՝ մինչև «դանակը ոսկորին չի հասնում», բժշկի չեն դիմում։

Օրինակ՝ կան ծառայություններ, որոնք միջին աշխատավարձ ստացող քաղաքացու համար անհասանելի են։ Հատկապես սրտի ստենդավորումը դարձել է «ոսկյա ստանդարտ» և հասանելի են ոչ բոլորին։ Սրտի դեղապատ  ստենդի մեկ հատի արժեքը 800-ից 950 հազար դրամ է, իսկ ՄՌՏ հետազոտության գները տատանվում են 40 հազարից մինչև 95 հազարի սահմանում։

«Ես պետք է անցնեի գլխուղեղի ՄՌՏ ցրված սկլերոզ հատուկ ծրագրով, գինը 60 հազար դրամ է, ես ստանում եմ 75 հազար դրամ աշխատավարձ ու արդեն 7 ամիս է հետաձգում եմ հետազոտությունը։ Կարծում եմ՝ էլի կհետաձգեմ, քանի որ ոչ մի կերպ չեմ հասցնում համ սնունդ գնել, համ կոմունալները վճարել, համ էլ՝ հետազոտվել ու օգտվել բժշկական ծառայություններից»,-Medmedia.am-ի հետ զրույցում նշել է քաղաքացի, 59-ամյա Ա․ Մ․-ն։

ՀՀ առողջապահության նախարարության աշխատակազմի պետական առողջապահական գործակալության նախկին պետ Ծաղիկ Վարդանյանը, ասուլիսներից մեկի ժամանակ նշել էր, որ Հայաստանում մարդկանց մոտ 25-30 տոկոսն այսօր չի դիմում բժշկական հետազոտության, որովհետև փող չունի։

Նա նշել էր, որ հարկավոր է  ապահովել ֆինանսական հասանելիություն, ծառայությունների համապարփակ ծավալ։

Հարցին՝ ինչո՞ւ է թանկ ԿՏ և ՄՏՌ հետազոտությունները, նա նշե էր, որ դրանք համարվում են թանկարժեք հետազոտություններ, ծախսածածկումը և ինքնարժեքը բավականին թանկ է, բայց վերջին տարիներին եղել է գնի անկում։

Ըստ նրա՝ աղքատության մասով 28  և ավելի բալ ունեցող երկրներում պետությունն իր վրա է վերցնում նման հետազոտությունների ծախսերը։

Ի դեպ, կան քաղաքացիներ, որոնք պարզապես «մոռանում են» իրենց խնդիրների մասին, որոշում, որ ավելի լավ է չստենդավորվեն, ՄՌՏ կամ ԿՏ հետազոտություն չանցնեն, քան չնախատեսված ծախստ անեն։ Իսկ ահա հաշմանդամության երրորդ կարգ ունեցող քաղաքացիների պարագայում պատկերը բոլորովին այլ է, նրանք ունեն առավելություն դեղերը զեղչով գնելու, կամ ինչ ինչ հետազոտություններ անվճար անցնելու, բայց թանկարժեք հետազոտություններն այսպես, թե այնպես պետպատվերի շրջանակում կազմակերպել հնարավոր չի լինում։ Հուսանք, որ բժշկական ապահովագրության ներդրումից հետո պատկերը փոքր ինչ կփոխվի, իսկ բժշկական անհասանելի ու թանկարժեք հետազոտությունները կդառնան հասանելի։

Ս․ Ասատրյան

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ