Գլխավոր էջ Նորություններ Օմիկրոնով վարակվածները հաճա՞խ են բախվում հետքովիդային համախտանիշի

Օմիկրոնով վարակվածները հաճա՞խ են բախվում հետքովիդային համախտանիշի

207
0

Կորոնավիրուսի օմիկրոն շտամով վարակված մարդիկ ավելի քիչ հավանականությամբ են բախվում հետքովիդային համախտանիշի։ Նման կարծիք է հայտնել Մոսկվայի համաճարակաբանության եւ մանրէաբանության գիտահետազոտական ​​ինստիտուտի կլինիկական աշխատանքների գծով փոխտնօրեն Տատյանա Ռուժենցովան։

 

«ՌԻԱ Նովոստիի» հաղորդմամբ՝ հետքովիդային համախտանիշն առավել հաճախ դրսեւորվում է այնպիսի ախտանիշներով, ինչպիսիք են թուլությունը, հիշողության վատացումը, գլխապտույտը, գլխացավը, արյան ճնշման բարձրացումը կամ նվազումը, մարսողության խանգարումը։ Երբեմն հիվանդները դժգոհում են նաեւ համի կամ հոտի ընկալման խանգարումից:

 

Մասնագետի խոսքով՝ օմիկրոնի դեպքում հետքովիդային համախտանիշն ավելի քիչ է տարածված, եւ դրա դրսեւորումները նման են SARS-CoV-2 կորոնավիրուսի այլ տեսակներով վարակվելուց հետո առաջացող դրսեւորումներին։

 

Մասնագետը հավելել է, որ հետքովիդային համախտանիշի ընթացքի ծանրությունը կախված է ոչ միայն շտամից, այլ պացիենտի օրգանիզմի հատկություններից եւ նրա առողջական ընդհանուր վիճակից։

 

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ