Գլխավոր էջ Նորություններ «Մենք հիմա գործ ունենք մինչև 2% մահաբերության հետ, որը բարձր է»․ վիրուսաբան

«Մենք հիմա գործ ունենք մինչև 2% մահաբերության հետ, որը բարձր է»․ վիրուսաբան

553
0

Այսօր՝ փետրվարի 25-ին,հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 572 նոր դեպք, գրանցվել՝ 21 մահ։ ՀՀ-ում շարունակվում է կորոնավիրուսի դեմ պատվաստումները։ Սակայն, թե՛ հորդորները, թե՛ խստացումները, կարծես, այնքան էլ մեծ թափ չհաղորդեցին պատվաստումների ցուցանիշի ավելացմանը։

Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի առաջատար գիտաշխատող, վիրուսաբան Հովակիմ Զաքարյանը օրերս հայտնեց, որ երկրագնդի բնակչության մոտ 90% պատվաստված չէ․ «Կան երկրներ, որտեղ իհարկե, շատ հաջող է, կան երկրներ, այդ թվում  նաև Հայաստանը, որ ցավոք սրտի, շատ վատ է պատվաստումային ցուցանիշը։Ինչը նշանակում է , որ վիրուսը շարունակում է շրջանառվել, և նոր ենթատեսակներ են առաջ գալու։ Մեր միակ հույսն այն է, որ նոր ենթատեսակների մոտ կլինիկական դրսոևրումները կսկսեն աստիճանաբար թուլանալ, կիջնի մահաբերության աստիճանը։ Մենք այսօր գործ ունենք մինչև 2%-ի հասնող մահաբերության հետ, որը բարձր է։ Սովորական, սեզոնային գրպի պարագայում, որը կա, չի վերանում, այս դեպքում մահացությունը 0,1-0,2 % է, այսինքն 10 անգամ ավելի քիչ է» ,- ընդգծեց Զաքարյանը։

Մասնագետների մի զանգվածն էլ ի սկզբանե ասում էր, որ համատարած պատվաստումն է այս ամենից դուրս գալու միակ ելքը, սակայն այս մասով ևս կարծիքները տարբեր են և իրարամերժ։ Հովակիմ Զաքարյանի կարծիքով՝ կոլեկտիվ իմունիտետին հնարավոր է հասնել շատ արագ քայլեր ձեռնարկելու միջոցով։ Երբ որ այդ պրոցեսը ձգձգվում է, նշանակում է, որ վիրուսին տրվում է հնարավորություն անընդհատ նոր շտամներ առաջացնելու։

«Առաջին հերթին՝ տոտալ, մասսայական պատվաստում։ Եթե դուք տոտալ պատվաստում եք բոլորին՝ բնակչության 90%-ին, այդ դեպքում հնարավարությունը, որ վիրուսը կբազմանա և նոր ենթատեսակներ կստեղծի ՝ կտրուկ նվազում է։ Եվ սա, իհարկե, գլոբար խնդիր է, միայն Հայաստանի խնդիրը չէ, խոսքը երկրագնդի բնակչության մասին է։ Դա տեղի չունեցավ»,- նշեց վիրուսաբանը։

Հիշեցնենք, որ այժմ Հայաստանում շրջանառվում է Օմիկրոնի նոր ենթատեսակը ՝ B.A 2: Ըստ մասնագետների՝ վերջինս նոր ենթատեսակը սկսվում է գրեթե աննկատ, որը շատ ավելի վտանգավոր և վարակիչ է։

Օֆելյա Պողոսյան

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ