Գլխավոր էջ Գլխավոր «Ողբերգական հետևանքները շարունակում ենք արձանագրել՝ վաղաժամ ընդհատված կյանքերի տեսքով»․Դավիթ Մելիք-Նուբարյան

«Ողբերգական հետևանքները շարունակում ենք արձանագրել՝ վաղաժամ ընդհատված կյանքերի տեսքով»․Դավիթ Մելիք-Նուբարյան

384
0

Medmedia.am-ի զրուցակիցն է Հանրային առողջության մասնագետ Դավիթ Մելիք-Նուբարյանը։

Medmedia.am-Այս պահին Հայաստանում կորոնավիրուսի ո՞ր շտամներ են շրջանառվում։

Դավիթ Մելիք-Նուբարյան- Ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանում շրջանառվում է Օմիկրոն տեսակը, իր ենթատեսակներով, ընդորում այն տարածվել է արևմուտքից դեպի արևելք, սկզբից տարածվելով արևմտյան Եվրոպայի երկրներում աստիճանաբար հասնելով մեզ։

Medmedia.am -Ո՞ր շտամն է առավել վտանգավոր։

Դավիթ Մելիք-Նուբարյան-Այս պահին ես կդժվարանամ նշել թե Օմիկրոնի կոնկրետ որ՛ ենթատեսակն է առավել վտանգավոր, բայց փաստ է, որ այն շարունակում է մնալ լուրջ խնդիր՝ հատկապես տարեցների համար։ Դրա մասին են վկայում նաև Հայաստանում արձանագրվող մահվան դեպքը։

Medmedia.am- Նոր ենթատեսակները սպառնու՞մ են երեխաներին։

Դավիթ Մելիք-Նուբարյան-Ցավոք այո, այն ավելի հաճախ է հանգեցնում հիվանդության առաջացմանը անչափահասների շրջանում, ինչը իհարկե մտահոգիչ է, սակայն այնուամենայնիվ երեխաների շրջանում հիվանդության ռիսկն ընդհանուր առմամբ շարունակում է մնալ ավելի ցածր։ Սակայն ուզում եմ ընդգծել ու խորհուրդ տալ չանտեսել հիվանդության վտանգավորությունը և երեխաների առողջությունը պահել ուշադրության կենտրոնում, սուր շնչառական վարակների բնորոշ ախտանշանների առաջացման դեպքում անմիջապես դիմել բժշկի։

Medmedia.am- Տարեցների պատվաստման ցուցանիշը գոհացնո՞ղ է։

Դավիթ Մելիք-Նուբարյան -Անկեղծ ասած իհարկե ոչ և շատ ցավալի է, որ չստացվեց ձեւավորել պատվաստումների նկատմամբ միասնական մոտեցում, որի տխրեցնող, եթե ուզում եք, անգամ ողբերգական հետեւանքները շարունակում ենք արձանագրել՝ վաղաժամ ընդհատված կյանքերի տեսքով, անգամ ավելի համեմատաբար թեթև ընթացք ունեցող Օմիկրոնի պայմաններում։

Medmedia.am-Առկա սահմանափակումները որքանո՞վ են օգնում կորոնավիրուսի տարածման կանխարգելմանը։

Դավիթ Մելիք-Նուբարյան -Հարցը համարում եմ հռետորական, պատասխանը ցանկացած մարդ կարող է ինքնուրույն տեսնել տանից դուրս գալով, տրանսպորտ նստելով, սրճարան այցելելով։

Medmedia.am-Այդուհանդերձ, ակնկալե՞լ Քովիդի նահանջ։

Դավիթ Մելիք-Նուբարյան -Լավատեսության առիթ իհարկե կա, ուրիշ հարց է, որ հասարակության կողմից վճարվող գինը կարող էր լինել անհամեմատ ավելի ցածր։ ԵՊԲՀ «Հերացի-վերլուծական» կենտրոնի մասնագետները հաշվարկել են, և դրա մասին գրառում է արել նաև համալսարանի ռեկտորը, որ փետրվարի 2-ից հետո, երբ արձանագրվել էր ՔՈՎԻԴ-19 առավելագույն օրական դեպքերը փաստացի բուժման մեջ գտնվող պացիենտների թիվը կրճատվել է 2.1 անգամ, իսկ թեստավորումների և դրական դեպքերի հարաբերության ցուցանիշը նվազել մինչև 13.4%, փետրվարի 22-ի 45.7%-ի փոխարեն: Այսինքն՝ գնում ենք դեպի 5-րդ ալիքի աստիճանական մարման, սակայն վարակը դեռ շարունակում է մնալ վտանգավոր, իսկ նոր դեպքերը հարյուրավոր են, հետեւաբար խորհուրդս մնում է նույնը՝ չխուսափել պատվաստվելուց։

Ս․Ասատրյան

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ