Գլխավոր էջ Գլխավոր Փոխվարչապետ Մաթևոսյանին ներկայացվել է կորոնավիրուսային հիվանդության ներկա համաճարակաբանական իրավիճակը

Փոխվարչապետ Մաթևոսյանին ներկայացվել է կորոնավիրուսային հիվանդության ներկա համաճարակաբանական իրավիճակը

231
0

Փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանի նախագահությամբ այսօր տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետությունում կորոնավիրուսի տարածումը կանխարգելող աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի նիստը։ Վերջինի ընթացքում ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը Հանձնաժողովին ներկայացրել է կորոնավիրուսային հիվանդության ներկա համաճարակաբանական իրավիճակն ու Երևան քաղաքում և  մարզերում կորոնավիրուսային հիվանդության դեմ պատվաստումների գործընթացը։

 

Անդրադառնալով այն փաստին, որ «Օմիկրոն» շտամի պարագայում հիվանդությունն ավելի թեթև ընթացք է ունենում, նախարարն ընդգծել է, որ դա պայմանավորված է պատվաստումներով և շեշտել, որ կորոնավիրուսային հիվանդության դեմ պատվաստումները, այդ թվում` խթանիչ (բուստեր) դեղաչափով, կանխարգելում են հիվանդության ծանր, ծայրահեղ ծանր ձևերը և մահվան դեպքերը:

 

Կրկին, անդրադառնալով հանրությանը հետաքրքրող այն հարցին, թե կորոնավիրուսային հիվանդությունից հետո անձը ե՞րբ կարող է պատվաստվել, նախարար Ավանեսյանը տեղեկացրել է, որ պատվաստվել կարելի է հիվանդության կլինիկական ախտանշաններն անցնելուց 14 օր հետո:

Փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանը հանձնարարել է շարունակել  պատվաստումների իրականացման վերաբերյալ հանրային իրազեկումը և ակտիվացնել վերահսկողական միջոցառումները։

 

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ