Գլխավոր էջ Գլխավոր Աշխատելու նպատակով ՌԴ մեկնող ՀՀ քաղաքացիները պետք է պարտադիր բժշկական զննություն անցնեն

Աշխատելու նպատակով ՌԴ մեկնող ՀՀ քաղաքացիները պետք է պարտադիր բժշկական զննություն անցնեն

527
0

Հայաստանի Միգրացիոն ծառայությունը հայտնում է, որ Ռուսաստանի Դաշնությունը խստացրել է միգրացիոն օրենսդրությունը,համաձայն որի 2021 թվականի դեկտեմբերի 29-ից Ռուսաստան մուտք գործող օտարերկրյա քաղաքացիները, այդ թվում ՀՀ քաղաքացիները, պետք է  անցնեն  դակտիլոսկոպիկ (մատնահետքի) հանձնում և լուսանկարում, ինչպես նաև պարտադիր բժշկական զննություն:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ, նշված ընթացակարգերը պետք է անցնեն.

Աշխատելու նպատակով ՌԴ մուտք գործող ՀՀ քաղաքացիները (ովքեր միգրացիոն քարտում այցի նպատակը նշել են «աշխատանք»)90 օրից ավել ժամկետով և ոչ աշխատանքային նպատակով ՌԴ մեկնողները՝ այդ թվում աշխատանքային միգրանտների ընտանիքի անդամները6 տարեկանից բարձր երեխաները

Պարտադիր ընթացակարգերն անցնելուց ազատվում են.

Բելառուսի Հանրապետության քաղաքացիները,Մինչև 6 տարեկան երեխաներըՄիգազգային կազմակերպություններում աշխատող պաշտոնատար անձիքՌԴ-ում օտարերկրյա դիվանագիտական ներկայացուցչությունների և հյուպատոսությունների ղեկավարները և  վարչական և տեղեկատվական անձնակազմը90 օրացուցային օրից քիչ/պակաս ժամկետով Ռուսաստան մուտք գործած Հայաստանի Հանրապետության քաղաքացիները մասնավոր այցի (այդ թվում’ աշխատանքային միգրանտների ընտանիքի անդամներ, հարազատներին այցելելու, բուժման, ուխտագնացության և այլ նպատակով) համար բժշկական զննությունը պարտադիր չէ:

Միգրացիոն ծառայությունը ներկայացրել է այն քայլերի հերթականությունը, որոնք պետք է կատարեն աշխատելու նպատակով Ռուսաստան մեկնած ՀՀ քաղաքացիները ՌԴ մուտք գործելու օրվանից 30 օրացույցային օրվա ընթացքում:

 

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ