Գլխավոր էջ Գլխավոր Տարեցների պատվաստումը մեզ մոտ հաջողվու՞մ է

Տարեցների պատվաստումը մեզ մոտ հաջողվու՞մ է

400
0

ՀՀ-ում շարունակվում է պատվաստումային գործընթացը։ Առողջապահության նախարարությունն էլ շարունակում է նոր սահմանափակումներ մտցնել քաղաքացիների կյանք,որպեսզի կանխեն համավարակի տարածումը և ավելացնեն պատվաստումների ցուցանիշը։ Սակայն,կարծես, գործող սահմանափակումներն ու խստացումները միտված են միայն պատվաստումներին, քանզի տվյալ սահմանափակումների կիրառումից շատ քիչ տոկոսի դեպքում է հնարավոր վարակի տարածումը կանխել կամ վերահսկել։

Այսօր՝ փետրվարի 23-ին, առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը կառավարության նիստի ժամանակ ասաց, որ ընդհանուր առմամբ, օմիկրոն շտամով պայմանավորված ՝ քաղաքացիները, որոնք պատվաստված չեն, ունեն խրոնիկ հիվանդություններ, լինում են հիվանդության նաև ծանր ընթացք և մահվան դեպքեր: «Պատվաստման առումով մենք պետք է մեր զգոնությունը շարունակենք պահպանել և մանավանդ տարեց քաղաքացիների և խրոնիկ հիվանդություն ունեցող անձանց պատվաստումներն օր առաջ կազմակերպենք», նշեց նախարար Ավանեսյանը:

Հիշեցնենք, որ մեզ մոտ առկա սահմանափակումներն այնքան էլ միտված չեն տարեցների և խրոնիկ հիվանդություն ունեցող անձնաց պատվաստումների ցուցանիշի ավելացմանը։ Քանի որ ներկայումս գործող սահմանափակումներն ավելի շատ թիրախավորել են երիտասարդ և միջին տարիքի անձանց։ Առաջինը, հենց աշխատող անձանց առջև դրված սահմանափակումն է, որը հիմնականում վերաբերելու էր հենց երիտասարդ կամ միջին սերնդին, քանզի աշխատող անձանց մեջ շատ քիչ տոկոս կարող են կազմել տարեցները։ Իսկ հունվարի 22-ից գործող սահմանափակումը հանրային վայրեր մուտք գործելու հետ կապված, ևս կարծես, ուղղված չէ հենց տարեցների պատվաստմանը։ Օրինակ՝ թոշակառուները որքա՞ն հաճախ են այցելում հանրային սննդի կետեր, թատրոններ կամ թանգարաններ։ Վստահաբար, ոչ այնքան հաճախ, որքան երիտասարդները, ուստի՝ այս դեպքում ևս չենք կարող ազդեցություն ունենալ տարեց անձանց պատվաստմանը։ Կամ, եթե ինչ-որ կերպ ցուցանիշն ավելացել է, այնուամենայնիվ, այն արդյունքը դժվար թե գրանցենք, ինչին ձգտում ենք:

Օֆելյա Պողոսյան

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ