Շրջակա միջավայրի աղտոտումը մոլորակի վրա սպանել է գրեթե 9 միլիոն մարդու, ինչը երկու անգամ ավելին է, քան կորոնավիրուսից մահացածների թիվը, ասել է ՄԱԿ-ի զեկուցող Դեյվիդ Բոյդը, հայտնում է Cursorinfo-ն։
«Ըստ տվյալների՝ տարեկան 750 հազար մարդ է մահանում արտանետվող գազերի և այլ թունավոր նյութերի ազդեցությունից, ավելին, օդի աղտոտվածության պատճառով մահվան դեպքերի մեծ մասը գրանցվում են միջին և ցածր եկամուտ ունեցող երկրներում»,- ասել է նա։
Զեկույցում ընդգծվում է, որ օդի աղտոտվածությունը և թունավոր նյութերը Երկրի վրա կենսաբազմազանության աղետալի կրճատման հիմնական գործոններն են, որոնք առաջացնում են բնապահպանական ճգնաժամեր։