Գլխավոր էջ Գլխավոր Բոլոր ճանապարհները «տանում են» պատվաստմա՞ն

Բոլոր ճանապարհները «տանում են» պատվաստմա՞ն

601
0

Առողջապահության նախարարության հերթական որոշումներն, ըստ էության, միտված են համավարակի դեմ պայքարին և իհարկե, պատվաստումների թվի ավելացմանը։ Դեռ անցած տարվա հոկտեմբեր ամսից որոշում դրվեց ուժի մեջ, ըստ որի, աշխատող անձինք աշխատանքի ներկայանալիս պետք է գործատուին ներկայացնեն 72ժ վաղեմության ՊՇՌ թեստավորման բացասական պատասխանի հավաստագիրը կամ պատվաստման սերտիֆիկատը։ Այս որոշումից հետո կարծես պատվաստումների ցուցանիշը էականորեն ավելացավ, դա նկատելի էր։ Սակայն շեշտակի ավելացումը նկատվեց հատկապես այն ժամանակ, երբ հետևյալ սերտիֆիկատները պահանջեցին 14 օրվա փոխարեն՝ 7 օրը մեկ։ Քանի որ, օր․՝ 68 հազար դրամ աշխատավարձ ստացող քաղաքացու համար այնքան էլ խելամիտ չէ շաբաթը մեկ անգամ 5-7 հազար դրամ վճարել։

Այդ ժամանակ, մարդիկ, կարծես ճարահատյալ, չցանկանալով գումար  ծախսել թեստերի վրա՝ ստիպված պատվաստվեցին։ Հիշեցնենք, որ հունվարի 22-ից ԱՆ-ի նոր որոշման համաձայն՝ հանրային սննդի օբյեկտներ, մշակութային միջոցառումներ, թանգարաններ, թատրոններ այցելելու համար կրկին անհրաժեշտ է ՊՇՌ հետազոտության կամ պատվաստման հավաստագրերը։ Սակայն, այստեղ կա հարց, այս դեպքում արդյո՞ք իրենց առաքելությունն արեց սահմանափակումը, արդյո՞ք ավելացավ պատվաստման ցուցանիշը։

Եթե աշխատողների առջև դրված սահմանափակումը մարդկանց երկընտրանքի առաջ էր դնում, որից խուսափել հնարավոր չէր, ապա թատրոն կամ թանգարանի դեպքում, կարելի է ուղղակի չայցելել։ Եվ, ըստ էության տվյալ վայրեր կայցելեն հիմնականում այն անձինք, որոնք արդեն իսկ պատվաստվել էին, սակայն դժվար թե այս կամ այն հանրային վայր այցելելու համար մարդկանց մեծ մասը գնա պատվաստման։ Ուստի՝ այս դեպքում արդյո՞ք որևէ կերպ ազդեցություն ունեցել է տվյալ սահմանափակումը պատվաստման ցուցանիշի ավելացման վրա։ Կարծես թե՝ ոչ։ Իսկ համավարա՞կը։ Քանզի, ինչպես նշեցինք պատվաստված, սակայն ասիմպտոմ անձինք հեշտությամբ կարող էին մուտք գործել տվյալ հանրային վայրը և վարակի շղթա ձևավորել, այսպիսով այս դեպքում ևս, կարծես, էական նշանակություն չունեցավ։ Բոլոր ճանապարհները, ասես, տանում են պատվաստման, բայց շարունակում ենք նորից խստացումներն ու սահմանափակումները, որոնք էական նշանակությունն ու ազդեցությունը դեռ հարց է։

Օֆելյա Պողոսյան

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ