Գլխավոր էջ Նորություններ Արդյո՞ք գոյություն ունեն օմիկրոն եւ դելտա շտամների հիբրիդներ

Արդյո՞ք գոյություն ունեն օմիկրոն եւ դելտա շտամների հիբրիդներ

507
0

Գոյություն ունի կորոնավիրուսի օմիկրոն եւ դելտա շտամների ռեկոմբինացիայի առնվազն 3 տարբերակ։ Դրանք նաեւ կոչվում են դելտակրոն։ Տարեսկզբին կիպրացի մասնագետները հայտնել էին նման հիբրիդների հայտնաբերման մասին, սակայն շատ գիտնականներ վստահ են, որ դա ընդամենը լաբորատոր սխալ է։ Այնուամենայնիվ, այժմ բոլոր հիմքերը կան ենթադրելու, որ հիբրիդային շտամներն առավել քան իրական են:

 

Ինչպես գրում է «Известия» թերթը, նման հիբրիդային շտամներում գենոմի սկիզբը, այսինքն՝ «գլուխը», պատկանում է դելտային, իսկ «պոչը»՝ օմիկրոնին։ Նման շտամների հիմնական վտանգն այն է, որ դրանք կարող են համատեղել արագ բազմանալ եւ միեւնույն ժամանակ ավելի ուժեղ ազդել թոքերի վրա եւ հանգեցնել ծանր բարդությունների: Այնուամենայնիվ, մինչ այժմ նման վտանգավոր շտամի առաջացման որեւէ ապացույց չկա: Ավելին, ըստ գիտնականների, նման հիբրիդային տարբերակները սովորաբար ավելի քիչ կայուն եւ կենսունակ են, քան իրենց նախահայրերը:

 

Հունվարին Եկատերինբուրգի վիրուսային վարակների «Վեկտոր» գիտահետազոտական ​​ինստիտուտի ղեկավար, կենսաբանական գիտությունների դոկտոր, վիրուսաբան, իմունաբան Ալեքսանդր Սեմենովը (Ռուսաստան) հայտնել էր, որ դելտակրոն  շտամը կարող է համավարակի նոր ալիք հրահրել։ Գիտնականը կարծում է, որ օմիկրոնի եւ դելտայի հիբրիդը կարող է դառնալ վիրուսի ինքնուրույն տարբերակ։

 

Իր հերթին, Ուրալի համալսարանի իմունաքիմիայի ամբիոնի գիտաշխատող Միխայիլ Բոլկովը հայտնել է, որ եթե տարբեր երկրներում պարբերաբար հայտնաբերվեն հիբրիդային վիրուսներ, կարելի է խոսել դրանց տարածման ռիսկի մասին։ Մասնագետի խոսքով՝ եթե «դելտակրոնը» կայուն ու խոստումնալից լիներ, ապա մոտ երկու ամսից այն որոշակի տարածում կստանար։ Ուստի, ըստ փորձագետի, դեռ վաղ է եզրակացություններ անել նման հիբրիդների վտանգավի մասին։

 

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ