Գլխավոր էջ Նորություններ Աշխատավայրում և ուսհաստատությունում խելամիտ հարմարեցումների ապահովում հաշմանդամություն ունեցող անձանց համար․ նախագիծ

Աշխատավայրում և ուսհաստատությունում խելամիտ հարմարեցումների ապահովում հաշմանդամություն ունեցող անձանց համար․ նախագիծ

228
0

Հաշմանդամություն ունեցող անձանց՝ աշխատավայրում և ուսումնական հաստատությունում խելամիտ հարմարեցումների իրավունքն ապահովելու նպատակով՝ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել «Խելամիտ հարմարեցումներ ապահովելու կարգը սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը (հղումը՝ https://bit.ly/3v0erKF)։

Նախագծով սահմանվում են հաշմանդամություն ունեցող անձանց խելամիտ հարմարեցումների ապահովման սկզբունքները, դիմելու ընթացակարգն, ինչպես նաև ինտերակտիվ երկխոսության իրականացման, խելամիտ հարմարեցումների վերանայման ու վերահսկողության հետ կապված հարաբերությունները։

Խելամիտ հարմարեցումների համար կարող է դիմել յուրաքանչյուր անձ, ով՝

ունի հաշմանդամությամբ պայմանավորված ֆունկցիոնալության երկարաժամկետ կամ կարճաժամկետ սահմանափակում, որն էականորեն սահմանափակում է անձի կողմից իր աշխատանքային պարտականությունների պատշաճ կատարումը կամ ուսումնական գործընթացին մյուսների հետ հավասար հիմունքներով մասնակցությունը,խելամիտ հարմարեցումներ ապահովելու դեպքում կկարողանա բավարար չափով կատարել գործողությունները, որոնք պարտավոր է կատարել։

Քաղաքացին կարող է դիմել հետևյալ դեպքերում՝

աշխատանքային հայտարարությամբ աշխատանքի մրցույթին դիմած անձը, աշխատանքի ընդունման գործընթացի ընթացքում,աշխատողն՝ աշխատանքային պայմանագրով նախատեսված պարտականությունները կատարելիս՝ ներառյալ փորձաշրջանի ընթացքում, աշխատավայրում ուսուցման, աշխատանքում առաջխաղացման նպատակով և այլն,դիմորդը՝ «Կրթության մասին» ՀՀ օրենքի 13-րդ հոդվածով սահմանված ուսումնական հաստատություններ ընդունելության գործընթացի ամբողջ ընթացքում,սովորողը՝ «Կրթության մասին» ՀՀ օրենքի 13-րդ հոդվածով սահմանված ուսումնական հաստատություններում սովորելու ամբողջ ընթացքում,սովորողը՝ «Կրթության մասին» ՀՀ օրենքի 13-րդ հոդվածով սահմանված ուսումնական հաստատությունները սահմանված ընթացակարգով ավարտելու ընթացքում։

Խելամիտ հարմարեցումների տեսակները ներառում են օրինակ՝

ոչ տեխնոլոգիական բնույթի հարմարեցումներ – հարմարեցումներ, որոնց համար լրացուցիչ ծախս չի պահանջվում։ Օրինակ՝ աշխատաժամանակի ճկուն ժամանակացույց, որևէ գործողություն կատարելու համար լրացուցիչ ժամանակի տրամադրում, աշխատանքային պարտականությունների վերանայում,ցածր տեխնոլոգիական լուծումներ պահանջող հարմարեցումներ– հարմարեցումներ, որոնք չեն առաջացնի լրացուցիչ դժվարություններ, հեշտությամբ կարող են ներդրվել գրեթե յուրաքանչյուր միջավայրում։ Օրինակ՝ դռան բռնակի փոխարինում մատչելի դռան բռնակով, խոշորացույցի տրամադրում,բարձր տեխնոլոգիական լուծումներ պահանջող հարմարեցումներ– հարմարեցումներ, որոնց դեպքում օգտագործվում են առաջադեմ կամ բարդ սարքավորումներ։ Օրինակ՝ աջակցող տեխնոլոգիաներ և սարքեր՝ ներառյալ ծրագրային ապահովում,աջակցություն որևէ գործողություններ կատարելիս, օրինակ՝ օգնող անձինք, ուղեկցողներ, ժեստերի լեզվի թարգմանիչ, թարգմանիչներ՝ կույր և խուլ անձանց համար, ծառայող կամ ուղեկցող կենդանիներ։

Նախագիծը մշակելիս ուսումնասիրվել է մի շարք պետությունների, այդ թվում՝ ԱՄՆ-ի, Եվրոպական միության և Եվրոպայի խորհրդի անդամ պետությունների փորձերը, մասնավորապես` Լատվիայի, Իսլանդիայի, Լիխտենշտեյնի և Նորվեգիայի քաղաքականությունները և ընթացակարգերը։ Հաշվի է առնվել նաև Հավասարության մարմինների եվրոպական ցանցի «Խելամիտ հարմարեցումներ հաշմանդամություն ունեցող անձանց համար. բացահայտելով դրա գործնական իրականացման մարտահրավերները» ուսումնասիրությունը։

Նախագծի վերաբերյալ կարծիքներ և առաջարկներ կարող եք ներկայացնել՝ անցնելով այս հղմամբ։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ