Գլխավոր էջ Գլխավոր Հիմա էլ բուստեր դեղաչա՞փն է «փրկում» Covid 19-ի ծայրահեղ ծանր դեպքերից

Հիմա էլ բուստեր դեղաչա՞փն է «փրկում» Covid 19-ի ծայրահեղ ծանր դեպքերից

524
0

Ինչպես գիտենք, կորոնավիրուսի դեմ պատվաստումը հիմա միայն 2 դեղաչափ ստանալով չի սահմանափակվում։ Ճիշտ է, այն համարվում է ամբողջական պատվաստված, սակայն այժմ կա նաև խթանիչ, բուստեր դեղաչափ։ Սկզբում, խոսակցություններ էին պտտվում, որ քովիդի նոր՝ օմիկրոն շտամի դեմ հենց բուստեր դեղաչափն է առավել արդյունավետ, քանի որ վիրուսը նոր մուտացիայի է ենթարկվել և նախորդների ազդեցությունը, գուցե, այնքան լիարժեք չլինի և էֆեկտիվությունը նվազի։

Այսօր՝ փետրվարի 18-ին առողջապահության նախարարությունը տեսանյութ հրապարակեց հետևյալ բովանդակությամբ․

«Covid19-ի դեմ բուստեր դեղաչափով կարող են պատվաստվել 18 և բարձր տարիքի անձինք`պատվաստման ամբողջական կուրսից հետո առնվազն 3 ամիս անց։ Բուստեր դեղաչափը նպաստում է Covid19-ի ծանր, ծայրահեղ ծանր ձևերի և մահման դեպքերի կանխարգելմանը , այն առաջնահերթ ցուցված է ռիսկի խմբերին՝ մասնավորապես 65 և բարձր տարիքի, ինչպես նաև քրոնիկ հիվանդություններ ունեցողներ անձանց և բուժաշխատողներին»։

Հիշեցնենք, որ այն ժամանակ, երբ պատվաստանյութերը նոր էին եկել Հայաստան, և նույնիսկ երբ արդեն երկար ժամանակ իրականացվում էր պատվաստումները, ԱՆ-ից պարբերաբար հայտնում էին, որ ՀՀ-ում առկա պատվաստանյութերն «անում են» այն ամենը,ինչը հիմա ասվում է բուստեր դեղաչափի համար՝ նպաստում է Covid19-ի ծանր, ծայրահեղ ծանր ձևերի և մահման դեպքերի կանխարգելմանը։ Հարց, ո՞րն է իրականում կանխարգելում, հիմա էլ բուստեր դեղաչա՞փը։ Այն անձինք, որոնք այն ժամանակ, երբ բուստեր դեղաչափը չկար, պատվաստվել են 2 չափաբաժինը այն մտքով, որ վերջինս պետք է կանխարգելի վերը նշված դեպքերը, իսկ հիմա էլ խոսվում է խթանիչ դեղաչափի մասին, հիմա ի՞նչ, իզուր էին այդ հույսերը։

Օֆելյա Պողոսյան

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ