Գլխավոր էջ Առողջապահությունն աշխարհում COVID-19-ով ախտահարման դեպքերի թիվն աշխարհում գերազանցել է 419,6 միլիոնը

COVID-19-ով ախտահարման դեպքերի թիվն աշխարհում գերազանցել է 419,6 միլիոնը

377
0

COVID-19 կորոնավիրուսով վարակման գրանցված դեպքերի թիվն աշխարհում փետրվարի 18-ի առավոտվա դրությամբ կազմել Է 419 միլիոն 683 հազար 838: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, վկայում են Worldometer պորտալի վերջին տվյալները:

Վիրուսի տարածման սկզբից ի վեր COVID-19-ի հետ կապված հիվանդություններից մահացածների թիվը հասել Է 5 միլիոն 850 հազար 127 մարդու:COVID-19-ով վարակման ավելի քան 20 միլիոն դեպք գրանցած երկրների թվի մեջ մտնում են ԱՄՆ-ը, Հնդկաստանը եւ Բրազիլիան:

Վարակվածների եւ մահացածների թվով առաջատարը մնում Է Միացյալ Նահանգները, որտեղ միագումար հայտնաբերվել Է 78 միլիոն 269 հազար 443 COVID-19-ով ախտահարված, իսկ վիրուսով վարակվելու հետեւանքով մահացածների թիվը երկրում հասել Է 931 հազար 741260-ի:

 

Վարակվածների թվով երկրորդ տեղն զբաղեցնում Է Հնդկաստանը, որտեղ COVID-19-ի հաստատված դեպքերի թվաքանակը հասել Է 42 միլիոն 780 հազար 235440-ի, իսկ ախտահարման հետեւանքներից մահացածների թիվն այս երկրում կազմել Է 510 հազար 905 մարդ:

Աշխարհում ախտահարվածների թվով երրորդ հորիզոնականում գտնվում Է Բրազիլիան, որտեղ համավարակի ժամանակաշրջանում գրանցվել Է 27 միլիոն 940 հազար 119 հիվանդացած, նրանցից մահացել Է 642 հազար 156 մարդ:

Worldometer պորտալի տվյալներով, որը մասնագիտանում Է աշխարհի կարեւորագույն իրադարձությունների վիճակագրության բնագավառում, մոլորակի 1 միլիոն բնակչության հաշվով մահացության գործակիցը փետրվարի 18-ի առավոտվա դրությամբ կազմել Է 754,5:

 

ԱՄՆ-ում 1 միլիոն բնակչի հաշվով մահացել Է 2859, Հնդկաստանում՝ 364, Բրազիլիայում՝ 2986 մարդ, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:

 

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ