Գլխավոր էջ Առողջապահությունն աշխարհում Իրանում արտադրվել է «Բարաքաթ» նոր սերնդի պատվաստանյութ

Իրանում արտադրվել է «Բարաքաթ» նոր սերնդի պատվաստանյութ

349
0

Իրանի առողջապահության և բժշկական կրթության նախարարությունը հայտարարել է օմիկրոն շտամին հակազդելու համար «Բարաքաթ» նոր սերնդի պատվաստանյութի արտադրության մասին, գրում է ParsToday-ը։

Առողջապահության նախարարության հետազոտությունների փոխնախարար Յունես Փանահին ասել է, որ «Բարաքաթ» նոր սերնդի պատվաստանյութը առաջիկա շաբաթ կմտնի կլինիկական փորձարկման փուլ։

«Շաֆաֆարմադ» պատվաստանյութ արտադրող գործարանն ավելի վաղ հայտարարել էր օմիկրոնի պատվաստանյութի արտադրության և կենդանիների փորձարկումներում դրա հաջողության մասին։

«Պատվաստանյութի ուսումնասիրությունների նախնական արդյունքները ցույց են տալիս, որ նոր պատվաստանոյութը 100 տոկոս չեզոքացնում է օմիկրոնի շտամը և դրա անվտանգությունը կենդանիների վրա կատարված փորձարկման մասին»,- գրում է աղբյուրը։

Այս ուսումնասիրությունների զեկույցը հոդվածի տեսքով հրապարակվել է «Բիյոարքայո» կայքում

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ