Գլխավոր էջ Նորություններ Աշխարհում քովիդից մահացությունն աճել է 4%-ով․ ԱՀԿ

Աշխարհում քովիդից մահացությունն աճել է 4%-ով․ ԱՀԿ

365
0

Մեկ շաբաթվա ընթացքում (փետրվարի 7-13-ը) աշխարհում կորոնավիրուսով է վարակվել 16 097 642 մարդ, վիրուսի հարուցած բարդություններից մահացել է մոլորակի 74 494 բնակիչ։ Այս մասին են վկայում Առողջապահության համաշխարհային կազմակերպության հրապարակած տվյալները։

Նախորդ շաբաթվա համեմատ՝ վարակման դեպքերի թիվը նվազել է 19%-ով, մինչդեռ մահացությունն աճել է 4%-ով։

Վարակման նոր դեպքերի թիվն ավելացել է միայն Արևմտախաղաղօվկիանոսյան տարածաշրջանում (+ 19%)։ Արևելյան Միջերկրականում, Ամերիկայում, Աֆրիկայում և Եվրոպայում հիվանդացությունը նվազել է համապատասխանաբար 37%, 32%, 30% և 16%-ով։

Մահվան դեպքերի թիվն անցած շաբաթ աճել է Միջերկրածովյան տարածաշրջանի արևելքում (+38%), Արևմտախաղաղօվկանոսյան տարածաշրջանում (+27%), Աֆրիկայում (+14%), Ամերիկայում (+5%) և Եվրոպայում (+1%)։ Իսկ հարավարևելյան Ասիայում մահացության ցուցանիշը, հակառակը, նվազել է 9%-ով։

ԱՀԿ վերջին տվյալներով՝ աշխարհում գրանցվել է վարակման 412,3 մլն դեպք, 5․8 մլն մահ։ Անցած մեկ օրում տեղեկություններ են ստացվել վարակման 1,5 մլն նոր դեպքի և 7351 մահվան մասին։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ