Գլխավոր էջ Գլխավոր ԱՀԿ-ն հայտնել է պիտանելիության ժամկետը լրացած պատվաստանյութերի մասին

ԱՀԿ-ն հայտնել է պիտանելիության ժամկետը լրացած պատվաստանյութերի մասին

385
0

Առողջապահության համաշխարհային կազմակերպությանը (ԱՀԿ) հայտնի է դարձել կորոնավիրուսի դեմ պատվաստանյութերի պիտանելիության ժամկետը լրանալու դեպքեր։ Դրանց թիվը մեծ չէ։ Այս մասին IZ.ru-ին ասել է ԱՀԿ եվրոպական բյուրոյի իմունիզացիայի բաժնի ավագ մասնագետ Օլեգ Բենեշը։

 

Նրա խոսքերով՝ երկրները ԱՀԿ-ին տեղյակ չեն պահում, թե քանի դեղաչափ պատվաստանյութ է ոչնչացվել պիտանելիության ժամկետը լրանալու պատճառով, սակայն ԱՀԿ-ն վերահսկում է օգտագործվող դեղաչափերի քանակը։

 

«Մենք ուշադրության կենտրոնում ենք պահում այն դեպքերը, երբ պատվաստանյութի պիտանելիության ժամկետը լրանալու ռիսկ կա և մեր գործընկերների հետ աշխատում ենք երկրների հետ, որպեսզի եղած դեղաչափերն օգտագործվեն հնարավորինս արդյունավետ։ Այս պահին պատվաստանյութի պիտանելիության ժամկետը լրանալու մի քանի դեպք է մեզ հայտնի։ Դա շատ փոքր տոկոս է կազմում»,- ասել է Բենեշը։

 

2021-ի դեկտեմբերին Մոլդովայի հաշվիչ պալատը COVID-19-ի դեմ բնակչության պատվաստումների գործընթացում խախտումներ էր հայտնաբերել։ Ստուգումները ցույց էին տվել, որ 7 հազար դեղաչափ պատվաստանյութի պիտանելիության ժամկետը լրացել էր։

 

2021-ի դեկտեմբերի 2-ին ԱՄՆ-ում 70 երեխայի ներարկվել է պիտանելիության ժամկետը լրացած պատվաստանյութ։ Նրանք պատվաստվել են կրկնակի։ Ինչպես մասնագետները բացատրել էին, պիտանելիության ժամկետը լրացած պատվաստանյութը ստացած երեխաների կյանքին ու առողջությանը վտանգ չի սպառնում։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ