Գլխավոր էջ Նորություններ Սրտանոթային հիվանդությունները` մարդկանց մահվան հիմնական պատճառ

Սրտանոթային հիվանդությունները` մարդկանց մահվան հիմնական պատճառ

241
0

«Ժողովուրդ» թերթը գրում է. Հայաստանում մեկ տարվա ընթացքում պակասել է մահացածների թիվը. նախորդ տարի մահացել է 34 հազար 658, իսկ 2020-ին՝ 36 հազար 170: Հայաստանում մահացել են ավելի շատ թվով տղամարդիկ:

Ըստ ՀՀ վիճակագրական կոմիտեի՝ նախորդ տարի մահացել է 17 հազար 601 տղամարդ, 17 հազար 57 կին: Հայաստանում մահացածների թվով առաջատարը Երեւանն է, որտեղ նախորդ տարի մահացել է 12 հազար 483 մարդ: Հաջորդը Լոռու մարզն է, որտեղ մահացածների թիվը կազմել է 3263: Շիրակում մահացել է 3031 մարդ, Արմավիրում՝ 2793: Ըստ Հայաստանի վիճակագրական կոմիտեի՝ հիմնականում մահանում են սրտանոթային հիվանդություններից, քաղցկեղից:

Ամենամտահոգողն այն է, որ գրանցված մահացության դեպքերի կեսից ավելիի պատճառը եղել են արյան շրջանառության համակարգի հիվանդությունները, որոնց մի մասը սրտամկանի սուր կաթվածն է, իսկ մի մասն էլ` հիպերտոնիկ հիվանդությունները: Ինչպես նախորդ տարիներին, այնպես էլ 2021 թվականին աճ կա, այդ պատճառով սրտանոթային հիվանդությունները շարունակում են մնալ մահվան դեպքերի պատճառների ցանկի առաջատար դիրքերում։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ